Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի

Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի։ Ըստ Hypabeast-ի՝ «Հյուսնի որդին» ֆիլմում գլխավոր դերերը կխաղան Նիկոլաս Քեյջը եւ բրիտանացի դերասանուհի FKA Twigs-ը, ոքեր կմարմնավորեն Հիսուսի ծնողներին։

««Հյուսնի որդին» պատմում է հռոմեական Եգիպտոսում թաքնված ընտանիքի մութ պատմությունը»,-ասվում է պաշտոնական ամփոփագրում,-««Տղա» անունով հայտնի որդին հարցականի տակ է դրվում մեկ այլ առեղծվածային երեխայի պատճառով եւ ապստամբում է իր խնամակալի՝ Հյուսնի դեմ՝ բացահայտելով բնածին ուժերն ու իր ճակատագիրը, որը իր հասկացողությունից դուրս է: Երբ նա օգտագործում է իր ուժը, Տղան եւ նրա ընտանիքը դառնում են սարսափների առարկա»:

Նկարահանումը նախատեսվում է սկսել այս ամառ:

Spread the love