Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը վստահություն է հայտնել, որ Իրանի հետ «Խաղաղություն» մայրուղային գազատարի կառուցումը կհասցվի ավարտին՝ հակառակ ԱՄՆ նախազգուշացումների։
«ԱՄՆ-ը հայտնել է, որ չի պաշտպանոմ Պակիստան-Իրան գազատարի նախագծի իրականացումը եւ նախազգուշացրել է պատժամիջոցներ մտցնելու մասին Թեհրանի հետ բիզնես վարելու դեպքում։ Մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով եւ գործենք դրանց համապատասխան, անկախ այն բանից, թե ինչ է ասում ԱՄՆ-ը կամ այլ երկրները»,- Իսլամաբադում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Դարի խոսքը մեջբերել է Dawn թերթը։Պակիստանը ոչ մի թելադրանքի առջեւ չի նահանջի։ «Պակիստանը ինքնիշխան պետություն է, մենք հարգում ենք այլ երկրների ինքնիշխանությունը եւ ակնկալում, որ նրանք եւս հարգեն Պակիստանի ինքնիշխանությունը»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Պակիստանի կառավարությունը բարձր գնահատական էր տվել ապրիլին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի Իսլամաբադ կատարած պաշտոնական այցին, որի ընթացքում քննարկվել էր «Խաղաղություն» գազատարի վերջական կառուցման հարցը՝ չնայած աշխարհաքաղաքական խնդիրներին եւ հնարավոր ամերիկյան պատժամիջոցներին։