Հունվարի 28-ին, ժամը 11:00-ին Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան, ինչպես նաև ի հիշատակ ազատագրական պատերազմների ընթացքում զոհված և անհայտ կորած զինծառայողների: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միությունը»: «Դրանից հետո, ժամը 12:00-ին տեղի կունենա համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար: Ժամը 12:30-ին, մասնակիցների անունից ծաղկեպսակ կտեղադրվի հանուն հայրենիքի իրենց…
Կարդալ ավելինՍփյուռք
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան: Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, կկայանա նաև հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ։ Երկու երկրների վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրագրողների համար։
Կարդալ ավելինԱրտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
Կարդալ ավելինԹուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության օրինագծին
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի` ՆԱՏՕ-ին միանալու արձանագրության նախագծին, հայտնում է Anadolu-ն։ Դեկտեմբերի վերջին Թուրքիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին։ Վերջին երկիրը, որը հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ, Հունգարիան է։ Ավելի վաղ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել էր, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին հրավիրել է Բուդապեշտ, և իրենց հանդիպման առանցքային թեման լինելու են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները։
Կարդալ ավելինՄեր հարևաններն աստղագիտությունը պահում են պետական բարձր հովանու ներքո, գիտությանը տրամադրելով միլիոնավոր դոլարներ. Միքայելյան
Երեկ լրագրողներին արտագնա հանդիպում էր սպասվում Բյուրականի աստղադիտարանում, որտեղ տարևերջյան ամփոփում էր կազմակերպել ԲԱ տնօրեն` Արեգ Միքայելյանը:Հայաստանում իրականցվում են տիեզերական գիտության բնագավառում զգալի աշխատանքներ, որոնք անհնարին են թվում չնչին բյուջեյով, որը աշխարհի առաջատար պետությունների համար ճոխություն էր ունենալ այդպիսի աստղադիտարան և նրա պահպանման համար պետական (ներդրում) չկատարալ: Մեր հարևան պետությունները , որոնք ժամանակին տիեզարագնացության, մասնավորապես աստղագիտության բնագավառից (շատ հեռու էին) և զիջում էին Խորհրդային Հայաստանին (մեզ), սակայն այսօր հարևանները պետական հոգածության ներքո են գործում և…
Կարդալ ավելին2023 թվականին Փաշինյանը Պուտինի հետ երկու հանդիպում և ինը հեռախոսազրույց է ունեցել. ԱԳՆ
Հայաստանը բարձր և ամենաբարձր մակարդակով շարունակում է երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին հունվարի 23-ին անցնող տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ կայացել է Փաշինյան-Պուտին երկու հանդիպում, 9 հեռախոսազրույց։ ԱԳ նախարարների մակարդակով կայացել է 6 հանդիպում, համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ Նախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգ։ Նախարարն ԱՄՆ-ի հետ երկխոսությունն անվանել է ռազմավարական՝ հավելելով, որ շարունակվում է հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ…
Կարդալ ավելինԲալթիայի երկրները ջոկատներ են պատրաստում Բելառուսում սադրանքներ կատարելու համար. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հանրապետության դեմ սադրանքների համար արեւմտյան երկրները հատուկ ջոկատներ են պատրաստում, գրել է ԲելՏԱ-ն։ Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է 2024թ. պետական սահմանի պահպանության մասին որոշումների հաստատման ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ որոշումներն անհրաժեշտ են «հատուկ իրավիճակի» պատճառով։ «Հարավում պատերազմ է (ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը), արեւմուտքում՝ Լեհաստան, Լիտվա, բալթյան պետություններ, ինչն ավելի վատ է։ Ընդգծում եմ՝ շատ ավելի վատ է։ Այնտեղ պատրաստվում են համապատասխան ջոկատներ, զորահրամանատարները որոշված են»,- ասել…
Կարդալ ավելինԻնչպիսի՞ն է իրավիճակը Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքում
Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածքում ցուցարարների հսկողությունը շարունակվում է։ Այս մասին հունվարի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Երուսաղեմի «Հայ Դատի» կոմիտեի անդամ Հակոբ Սեւանը։ Նա ասաց, որ ակտիվ տեղեկատվական աշխատանք է տարվում նաեւ «Կովերի այգու» նշանակությունը բացատրելու համար։ «Իրավիճակն այժմ հանգիստ է։ Այլ նորություն չկա»,- հավելեց Սեւանը։ Երկու շաբաթ առաջ NEWS.am-ին հայտնի դարձավ, որ նախկինում Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածք տեղափոխված ծանր տեխնիկան հանվել է։ Դեկտեմբերի 28-ին ցուցարարների վրա վերջին հարձակումից հետո նույնպես…
Կարդալ ավելինՉզանգենք ասենք՝ ինչքան խաղող հավաքեցիք կամ ինչքան այգի ունեք. այդ ամենը պետք է արհեստական ինտելեկտով գեներացվի. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: 2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարի արդյունքներով, որն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով, ՀՀ մշտական…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է ուզում «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը,…
Կարդալ ավելին








