Մարտի 22-ին ժամը 17-ն Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ՝ Արշալույս Չիֆլիկյանի ցուցահանդեսի բացումը:
Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում, արգասավոր նկարիչ, գրող, հանրագիտակ, մեծահմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։ Նա միանգամայն արժանիորեն էր կրում Հայաստանի վաստակավոր նկարչի կոչումը (1970 թ.): Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա և այլն, որտեղ իր դեմքն ու տեղն ուներ[1]։ Արշալույսը դպրոց է հաճախել 13 տարեկանում։ Ուսումնառության տարիներին նա ապրել է Գայֆեճյանի բնակարանում։ Արշալույսի համար Գայֆեճյանի բնակարանում ապրելու շրջանը հարուստ է եղել մտավորականության հետ հանդիպումներով՝ գրողներ, արվեստագետներ, երաժիշտներ, դերասաններ, գիտնականներ, հասարակական գործիչներ և այլք, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա: Ընդունվել է «Գեղարդ» նկարչական ուսումնարան, որտեղ դասավանդում էին հայ կերպարվեստի ճանաչված անուններ՝ Սեդրակ Առաքելյանը, Ստեփան Աղաջանյանը, Գաբրիել Գյուրջյանը, թատերական նկարչության գծով՝ Ստեփան Թարյանը։ 1936 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը։
1953 թվականին Հրաչյա Ղափլանյանը նրան հրավիրում է Երևան, Պատանի հանդիսատեսի թատրոն՝ ձևավորելու Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաքը» պիեսի ներկայացումը (Գ. Վարդանյանի հետ)[3]։ 1938-1953 թվականներին եղել է Մցխեթի պետական թատրոնի, 1953-1956 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի կինոթատրոնի բեմանկարիչ, 1956-1974 թվականներին՝ նկարիչ-բեմադրող հայկական հեռուստաստուդիայում[4]։ Ձևավորվել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (1938), Շիլլերի «Ավազակներ» (1939 թվական, երկուսն էլ՝ Մցխեթի պետական թատրոն), Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաք» (1954), Գայդարի «ՌՀԽ» (1956 թվական, երկուսն էլ՝ ԵՊՀԹ), Նար-Դոսի «Ես և նա» (1957), Ալեքսանդր Արաքսմանյանի «Մեսրոպ Մաշտոց» (1965), Բ. Նուշիչի «Երկու գող» (1967) բեմադրությունները, «Սայաթ-Նովա» (1960) ֆիլմը (բոլորը՝ հայկական հեռուստաստուդիա)։ Հեղինակ է նաև տիկնիկային ներկայացումների ձևավորումների։ Ստեղծել է բնապատկերներ, դիմանկարներ, թեմատիկ պատկերներ («Ցասման Մհերը», 1960 թվական, Արամ Ֆիդանյանի դիմնակարը, 1936 թվական, ՀԱՊ)[5]։ Չիֆլիկյանն ուներ իր հայացքը արվեստի նկատմամբ։ Նա գտնում էր, որ նկարչի աշխատանքի համար պետք է լինի լիակատար ազատություն, դրա համար անհրաժեշտ է մարդու հոգևոր կյանքի գլխավոր երեք ուղղությունների տիրապետում՝ իմացաբանություն (գնոսեոլոգիա), գեղագիտություն (էսթետիկա) և բարոյագիտություն (էթիկա)։ Հետևելով այս սկզբունքին և աշխատելով Ախալցխայի հայկական ու վրացական թատրոններում, նա պիեսների թատերական ձևավորումները բխեցնում էր հայ և վրացի հանդիսատեսի ընդհանուր մտածելակերպից և գեղագիտական ըմբռնումներից։ Դրանով Չիֆլիկյանը մտավ նաև վրաց թատերական նկարչության պատմության մեջ։ Չիֆլիկյանն իր ողջ գործունեությամբ ակտիվորեն նպաստել է ազգային գեղարվեստական մշակույթի, հայկական հեռուստատեսության հետագա ծաղկմանը[6]։
Արշալույս Չիֆլիկյանը հեռու չէր ժամանակակից արվեստի միտումներից։ Նրա գեղանկարչական գործերում նկատվում է արևմտյան այնպիսի «իզմերի» ազդեցությունը, որոնցից են իմպրեսիոնիզմը, պոստիմպրեսիոնիզմը, սիմվոլիզմը և այլն։ Չիֆլիկյանը մեկնաբանել է իր ստեղծագործական մեթոդը հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր գույնի մեջ կան երանգներ, որոնք արտահայտում են տարբեր տրամադրություններ՝ ուրախություն, տխրություն, կարոտ, սեր։ Նկարիչը միշտ պետք է հետևի գույնի ընտրությանը տարբեր թեմաներ արծածելիս։ Դա այն է, ինչին ես ձգտում եմ»։ Առանձնահատուկ վերաբերմունք ուներ բնության նկատմամբ։
Գեղանկարչության և գրաֆիկայի մեջ Արշալույս Չիֆլիկյանը մեծ հաջողությունների հասավ իր ընկերների, հարազատների դիմանկարներով։
Դեռ Ախալցխայում ապրած տարիներին Չիֆլիկյանին գրավել էր «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդման միտքը, որը կարևոր էր նրա համար։ Ստեղծեց հերոսական թեմաներով նկարների շարք՝ էպիկական հերոսների պատկերներ. որոնց հիմքը հայրենասիրությունն էր։ Չիֆլիկյանը կատարել է նաև բազմաթիվ գրաֆիկական աշխատանք ներ պատմական թեմաներով, ուր արտահայտվել են արվեստագետի ստեղծագործական հակումները դեպի արվեստի դասականձևերը և ռոմանտիզմի ազնվազարմությունը պահպանելու ձգտումը։ Տիգրան Մեծի, Արտաշեսի և այլ պատմական անձանց պաշտամունքը եղել է նրա արվեստի մշտական մոտիվներից մեկը։ Նման թեմայով կտավներում ու գրաֆիկական աշխատանքներում Չիֆլիկյանը ստանձնում է ժամանակը և դրա հետ միասին պատմականպահըարվեստի միջոցով պատկերելու պատասխանատվություն ձգտելով թղթի փոքր ծավալի մեջ արտահայտել մեծ մտքեր։
Ցուցահանդեսը կտևի մինչ մարտի 26-ը: