ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի վստահելի եւ կարեւոր գործընկերներից է, եւ մեր երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, բարեկամական հարաբերությունների եւ դինամիկ փոխգործակցության արդյունքներն ակնհայտ են: 2023 թվականի արդյունքներով Էմիրությունները Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: 2023…
Կարդալ ավելինՍփյուռք
Առաջին անգամ ու վերջին, բայց …
Մայրաքաղաքի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքից ընտրված անդամ Գևորգ Ստեփանյանը կրկին անդրադարձել է ներքաղաքական վիճակին և այդ մասին իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել՝« Առաջին անգամ ու վերջին, բայց … Բոլոր են մարդկանց ու «կազմակերպություններին» որոնք կփորձեն իրենց տերերի ու խաղացողների անունից արտահայտեն մտքեր ու զառացանքներ!!! Վերաբերվում է բոլորիդ անվեհապահորեն,ովքեր կփորձեն իմ ու իմ տեսակետները կիսող մարդկանց դասել «հեղափոխություն« կոչվածի սատարողներ ու աջակցողներ, նման ռուպռիստներին ու ժամանակի բերումով տարբեր տերերի տակ պառկողներին,դուք ոնց արժանապատիվ քաղաքացու կողմից…
Կարդալ ավելին2023-ի դեկտեմբերին 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում.ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 22․4 մլն դրամի չափով տուգանք:
Կարդալ ավելինՄիջամտությունը քրգործին սահմանափակվել է խորհրդատվությամբ․ՆԳ փոխնախարարը` հոր նկատմամբ հարուցված գործի մասին
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը հերքում է իր միջամտությունը հոր՝ Աշոտ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ի մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե արդադատության փոնախարարի պաշտոնում իր նշանակումից հետո հորն առնչվող քրեական գործում փոփոխություններ են տեղի ունեցել, Արփինե Սարգսյանը նշել է, որ իր միջամտությունը գործին սահմնանափակվել է միայն մասնագիտական խորհրդատվությամբ։ «Իսկ ընտանիքի անդամներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելն օրենքով չի արգելվում»,- հայտարարեց Արփինե Սարգսյանը։ Փոխնախարարի խոսքով՝ քրեական գործով մեղադրանքը փոփոխվել է գլխավոր…
Կարդալ ավելին«Շուրջ 27 հազար գրանցված տնտեսվարողների դեպքում չի բավարարում որակավորված մասնագետների քանակը».Արմեն Հայրապետյան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին , որոնք վերաբերվում էին ոլորտում առկա խնդիրներին և ձեռքբերումներին: «Զրույց /progressarmenia.com» -ի այն հարցին թե ա՞րդյոք գերատեսչությունն այսօր հագեցած է մասնագիտական որակյալ կադրերով ՝ կառույցի ղեկավար Արմեն Հայրապետյանը նկատեց,- « Շուրջ 27 հազար գրանցված տնտեսվարողի դեպքում, բնականաբար մեր ռեսուրսները բավարար չեն, դժվար է խնդիրը լուծել: Բոլորս գիտենք թե ինչով է պայմանավորված այն՝ մեր մասնագետ-կադրերի զգալի մասը ավագ սերունդն է ՝ երիտասարդներից քչերն…
Կարդալ ավելինԱննա Վարդապետյանի գլխավորությամբ տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը , Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 405.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.44 դրամ (աճել է 1.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.89 դրամ (աճել է 2.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.46 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-403 դրամով, վաճառվում է 407.50-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-438 դրամով,…
Կարդալ ավելինՀայաստան ժամանած զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից է. Սիսիան Պողօսեան
Հայաստան 2023 թվականին ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, ամենաշատը եկել են Ռուսաստանից: Այս տվյալները ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը։ «2023 թվականին ունեցել ենք 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, մոտ 20 տոկոսով աճել է 2019 թվականի համեմատ և մոտ 39 տոկոսով աճել է 2022-ի համեմատ»,-ասաց Պօղոսեանը: Զբոսաշրջիկների 50 տոկոսը եկել է Ռուսաստանից, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը: Այնուհետև շատ են եկել ԱՄՆ-ից սփյուռքահայերը: Կոմիտեի նախագահը նշեց նաև. «Հնդկաստանից բավականին…
Կարդալ ավելինԱրաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը՝ կատարվածի մասին և վարչապետի այցը
«Սպառողների Ասոցիացիա» ՀԿ-ն և նրա նախագահ Արմեն Պողոսյանը 2023 թվականը ամփոփելիս ՝ հիմնավելով տարվա ուսումնասիրությունների արդյունքներին, հանրապետության մի շարք համայնքների հետ կապված ունեցել են անցկացված սոցհարցումներ, որոնց արդյունքները վերլուծելով , որոշ համայնքներ այդ թվում Արմավիր մարզի Արաքս համայնքը և նրա ղեկավար Ղազար Ղազարյանի կողմից իրականացված աշխատանքները բարձր են գնահատվել ազգաբանակչության կողմից, որտեղ տարվա կտրվածքով իրականացվել է կառավարության , համայնքային և սուբվենցիոն ծրագրերով զգալի համայնքային նշանակության աշխատանքներ: «Զրույց » թերթը եվ «progressarmenia.com» լրատվական կայքը տարեմուտին…
Կարդալ ավելինԷրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է «Европейская правда»-ն։ Էրդողանն ընդգծել է հացահատիկի արտահանման միջանցքի վերագործարկման կարևորությունը։ Թուրքիայի նախագահն ասել է, որ այդ նպատակով շարունակում է դիվանագիտական շփումները։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան «մեծ ջանքեր է գործադրում՝ դադարեցնելու արյունահեղությունը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ պաղեստինյան տարածքներում»։ Զելենսկին ուշադրություն է հրավիրել ուկրաինացի գերիների և տեղահանվածների, մասնավորապես՝ Ղրիմի թաթարների վերադարձի հարցին։
Կարդալ ավելին









