«Դարոյինք» ընկերության համար տարին հոբելյանական է ընկերությունը մեր սեղանների քաղցր համն է և երեխաների սիրելին արդեն շուրջ 27 տարիներից ավելի:Այս ընթացքում կազմակերպությունը կարողացել է տարիների քրտնաջան աշխատանքի և կայուն զարգացման շնորհիվ հասնել ու անցնել շուկայում առկա տարբեր ապրանքանիշներից դառնալով հանրապետության ՝ հատկապես մարզերում սպասված տեղական արտադրողներից ամենակայունն ու որակով նախընտրելին: «Զրույց» թերթը և «Progressarmenia .com» էլեկտրոնային կայքի մարզային հանդիպումները շարունակվում են : Մեր զրույցի շրջանակներում պարզ դարձավ, որ վերջին շրջանում սպառողների վստահությունը նկատելիորեն բարելավել է մեր արտադրողների նկատմամբ: Համայնքային գյուղական բնակավայրերում տեղական արտադրողների տարբեր արտադրատեսակներով լեփ-լեցուն խանութները, որոնք լայն սպառում են գտել մեր ազգաբնակչության շրջանում: Նկատվում է ալրային և շաքարային հրուշակեղեն արտադրող նոր բացվող արտադրություններ, հների կողքին նորերի ավելացումը բացատրվում է սպառողների վստահությամբ , որը տարիներ առաջ զիջում էր ներկա վիճակին: Այս դրական ֆոնին մասնավորապես մարզերում լայն սպառում և վարկանիշ ունի շուկայում հայտնի, իր դիրքերը ընդլայնող «Դարոյինք» – «DAROINK» հրուշակեղեն արտադրող մեր հայրենական ձեռնարկությունը:
Մեր ընթերցողներին, սպառողներին շուտով կներկայացնենք «Դարոյինք» կազմակերպության ղեկավար ՝ Կարապետ Աֆրիկյանի մասնագիտական գործուներության և գործարանի նախկին փուլերի և նրա զարգացման հեռանկարների մասին հարցազրույցը:
Լրատվություն