Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, այն դեպքում, որ 2023 թվականին արդեն ավարտված էր ընկերությանը տրամադրված մարմարի հանքարդյունահանման թույլատվության ժամկետը, Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքի մարմարի հանքի «Սուլիձոր» տեղամասում շարունակել են հանքարդյունահանումը: Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանել են 1500 խմ մարմարի հանույթ, այն տեղափոխել նույն ընկերությանը պատկանող հանույթի տեսակավորման կետ ու ընդհանուր շուրջ…
Կարդալ ավելինՍփյուռք
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան` երաժիշտ երեխաներն իրենց երաժիշտ ծնողների հետ կհամերգեն մեկ բեմում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նոյեմբերի 18-ին, ժամը 17:00 «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԵՐՈՒՆԴ» Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, berlangsungի եզակի կրթամշակութային նախագիծը՝ «Մշակութային Սերունդ», որի շրջանակում երաժիշտ երեխաներն իրենց երաժիշտ ծնողների հետ կհամերգեն մեկ բեմում։ Նախագծի նպատակն է՝ • խթանել երեխաների կրթական և ստեղծագործական աճը, • սատար կանգնել և համախմբել երաժիշտներին, • հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին բեմում հանդես գալու և կատարելագործելու իրենց արվեստը։ «Մշակութային Սերունդ» նախաձեռնությունը միտված է զարգացնելու դասական երաժշտության հանդեպ սերը երեխաների, պատանիների և երիտասարդների…
Կարդալ ավելինԼավրովն առաջարկել է հրադադարի այլ պայմաններ, քան նոյեմբերի 9-ին համաձայնեցվածները. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ջեյհուն Բայրամովը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ վերջին հանդիպումներից մեկում արված առաջարկի մասին։ Նրա խոսքով՝ Լավրովը ներկայացրել էր կարճ փաստաթուղթ, որում կողմերին առաջարկվում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած հրադադար հաստատել անվերապահորեն և առանց նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող այլ տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը փոխանցելու։ Նա հավելել է, որ առաջարկվում էր շփման գծի արևելյան հատվածում տեղակայել ռուս խաղաղապահներ և ադրբեջանական զինված ուժեր, իսկ արևմտյան հատվածում՝ ռուս խաղաղապահներ և հայկական զինված…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը հերթական անգամ հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այցի շրջանակում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու կատարման որակը, տեղում քննարկվել են առկա խնդիրները, դրանց ուղղված հնարավոր լուծումները: Նախարարը կարևորել է հուշահամալիրի տարածքում միջավայրի հարմարեցման՝ ներառականության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչներն իրազեկել են «Հայոց ցեղասպանության» հուշարձանի մույթերի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների, ընտրված քարատեսակների…
Կարդալ ավելինԱմիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե
Չնայած բանկային ծառայությունների լայնածավալ թվայնացմանը՝ մասնաճյուղերում հերթերի առկայությունը շարունակում է մնալ մարտահրավեր բոլոր բանկերի համար։ Ամիօ բանկը հետևողականորեն աշխատում է այս խնդրի լուծման և հաճախորդների սպասման ժամանակը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Բանկը, ամփոփելով իր գործունեության երկու տարին, հրապարակում է հաճախորդների սպասման միջին ցուցանիշը, որը կազմում է 12 րոպե։ Ամիօն նպատակ ունի այս ցուցանիշը հասցնել նվազագույնի՝ զարգացնելով թվային լուծումները և խրախուսելով գործարքների կատարումը AMIO Mobile հավելվածի միջոցով։ Հավելվածում հասանելի են գրեթե բոլոր բանկային ծառայությունները․ ընդամենը մի քանի…
Կարդալ ավելին«ANIF-ը լուծարվում է, ANIF- ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել».կոմիտե
31.10.2025 թ․ «Ազատություն» ռադիոկայանի կողմից հրապարակված՝ «ANIF-ը լուծարվում է, ANIF- ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել» վերնագրով հոդվածի վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեն անհրաժեշտ է համարում արձագանքել «Ազատություն» ռադիոկայանի 2025 թվականիհոկտեմբերի 31-ի «ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել» վերնագրով հրապարակմանը (այսուհետ՝ Հրապարակում)՝ հատկապես հաշվի առնելով, որ Հրապարակման մեջ նշված որոշ տեղեկություններ կարող են թյուրիմացաբար ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև ապակողմնորոշել ֆոնդի գործընկերներին։ Մասնավորապես, նշվել է, որ՝ «Փաստացի, կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ANIF-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում…
Կարդալ ավելինՆոր ստանդարտներ՝ նույն հոգատարությամբ
Ամիօ բանկը վերջին երկու տարիների ընթացքում ներդրել է սպասարկման նոր ստանդարտներ։ Ստանդարտները մշակվել են Հաճախորդի փորձառության միջազգային ինստիտուտի (ICXI) 2024 թվականի ուղեցույցների համաձայն՝ ապահովելով համապատասխանություն որակի համաշխարհային չափանիշներին։ Նոր մոտեցումները միտված են սպասարկման որակի և հաճախորդների փորձառության շարունակական բարելավմանը՝ բանկի որդեգրած արժեքների հիման վրա․ Մարդակենտրոնություն՝ յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ հոգատար և անհատական վերաբերմունք, Ազնվություն՝ թափանցիկություն և բաց շփում սպասարկման բոլոր փուլերում, Վստահություն՝ գաղտնիության պահպանում և անկողմնակալ լուծումներ, Պրոֆեսիոնալիզմ՝ բարձր նշաձող և մասնագիտական…
Կարդալ ավելինԻ գիտություն ոչ պետական չհավատարմագրված բուհերի՝ մինչև 2003 թ. շրջանավարտների
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանում, որով հաստատված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը: Նախաձեռնությամբ կարգավորվում է ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների ուսանողական իրավունքների վերականգնման և ուսումնառության կազմակերպման գործընթացը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև «Կրթության մասին» օրենքը ուժի մեջ մտնելը (1999 թ. մայիսի 14-ը)՝ ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների հավատարմագրման ինստիտուտ ներդրված չի եղել, սույն…
Կարդալ ավելինԴոքսիցիկլին հակաբիոտիկը նվազեցնում է շիզոֆրենիայի զարգացման ռիսկը․ AJP
Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ դոքսիցիկլին տարածված հակաբիոտիկը նվազեցնում է շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը որոշ երիտասարդների մոտ։ Արդյունքները հրապարակվել են «American Journal of Psychiatry (AJP)» ամսագրում։ Դոքսիցիկլինը լայն սպեկտրի հակաբիոտիկ է, որը հաճախ կիրառվում է վարակների և ակնեի բուժման համար։ Նախկինում ցույց էր տրվել, որ այն նվազեցնում է ուղեղի բջիջների բորբոքումը և կարող է ազդել այսպես կոչված սինապտիկ «կտրտման» վրա՝ մի գործընթաց, որի ընթացքում ուղեղը հեռացնում է ավելորդ նեյրոնային կապերը։ Նեյրոկենսաբանների տվյալներով, նման «կտրտման» ավելորդ ակտիվությունը կապված…
Կարդալ ավելին«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վաճառքի դեպքում երկու սցենար ենք դիտարկում․ ՀՀ վարչապետ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի դեպքում, եթե տրամաբանական գին առաջարկվի, ապա Հայաստանի կառավարությունը կքննարկի նման տարբերակը։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, եթե պարզվի, որ Կառավարությունն ի վիճակի չէ իրեն թույլ տալ ընկերության գնումը, ապա նրանք կգնան երկրորդ սցենարով, որը հանգում է միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից մասնավորեցմանը՝ նախարարների կաբինետի մասնակցությամբ։ «Բոլոր դեպքերում պետք է վճարել ՀԷՑ-ին, հարցն այն է, թե ով, մի սցենարի դեպքում կառավարությունը, մյուս սցենարի դեպքում՝ նա, ով ձեռք կբերի ընկերությունը»,- նշել…
Կարդալ ավելին









