Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին, որոնք միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: ✔️Ի՞նչ նպատակ է հետապնդում վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի թվայնացումը։ ✔️Ի՞նչ սկզբունքով է սահմանվել վարորդական վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու պետական տուրքի չափը։ ✔️Ի՞նչ կարգավորումներ են գործում, երբ օտարերկրյա վարորդական վկայական ունեցող երկքաղաքացին որոշում է երեք ամսից ավելի Հայաստանում մեքենա վարել։ ✔️Ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով է կատարվում թվային պլատֆորմում տրանսպորտային միջոցի առուվաճառքը։
Կարդալ ավելինՍփյուռք
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հաբոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Եղեգնաձոր), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թան» արտադրատեսակի նմուշը «խմորասնկեր» և «բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: …
Կարդալ ավելին«Գութան» փառատոնը ազգային ավանդականերգ ու պարով տոնում է Հայրիկ Մուրադյանի 120 ամյակը
«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգ ու պարի ամենամյա փառատոնն այս տարի նվիրված է հայ երգի հայրիկ՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։ Փառատոնը կազմակերպում է «Մրրո» ազգային արվեստի կենտրոնը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։ Փառատոնը այս տարի կկայանա օգոստոսի 30-ին՝ Երևանի սրտում, Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ)։ Միջոցառումը բացօթյա է, ինչպես միշտ` հասանելի է բոլորին՝ անվճար է, տոմսեր չեն վաճառվելու։ Ամեն տարի «Գութանի» բեմում հանդես են գալիս ավելի քան ազգային ավանդական երգ ու պարի ավելի քան…
Կարդալ ավելինՀարցազրույց Նինա Good Music-ի հետ
«Աննան և Լևը». խոստովանական ներկայացում Աննա Ախմատովայի մասին, որը չեք կարող բաց թողնել Սեպտեմբերի 10-ին և 11-ին «Աննան և Լևը» ներկայացումը կցուցադրվի Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի բեմում: Այն բեմադրել է դերասանուհի Սվետլանա Ուստինովան՝ ռեժիսոր Օլգա Հենկինայի հետ համատեղ: Ներկայացումը հաջողությամբ ցուցադրվել է Փարիզում, Մոնակոյում, Ռիգայում, Բեռլինում. այժմ այն առաջին անգամ կդիտի հայ հանդիսատեսը: Մենք զրուցեցինք ներկայացման կազմակերպիչ՝ Good Music-ի հիմնադիր Նինա Հարությունյանի հետ: – «Աննան և Լևը» արդեն ցուցադրվել է Եվրոպայում լեփ-լեցուն…
Կարդալ ավելինԳերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը խորիմաստ գնահատական է տվել հայ ժողովրդին. Լևոն Տեր–Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Facebook–ի իր էջում գրառում է արել հիշեցնելով Իմանուիլ Կանտի գնահատականը հայերի մասին։ Նա, մասնավորապես, գրել է. «Իմանուիլ Կանտը հայերի մասին Հայ պատմաբաններից եւ փիլիսոփաներից շատերն, անշուշտ, գիտեն այն մասին, որ 18–19-րդդարերի (1724–1804 թթ.) գերմանացի հռչակավոր փիլիսոփա Իմանուիլ Կանտը խորիմաստ գնահատական է տվել հայ ժողովրդին։ Իրապես դա այնպիսի մի պատվաբեր գնահատական է, որը պարտավոր է գիտենալ յուրաքանչյուր կրթված հայ։ Ուստի պարտքս եմ համարում մեր հանրությանը ներկայացնել Կանտի «Մարդաբանությունը պրագմատիկ տեսանկյունից» գրքի…
Կարդալ ավելինՀայաստանի ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում
ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների ու ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանդիպումը և տրվեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը։ Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում…
Կարդալ ավելինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով․ Սուրենյան
«Օգոստոսի 23-ին և 24-ին մեր երկիրը կշարունակի գտնվել հարավից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում»։ Այս մասին ասյօր՝ օգոստոսի 22-ին, սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում հայտնեց ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ Հատկապես շատ շոգ կլինի օգոստոսի 24-ին, ամենատաք գոտին կրկին Արարատյան դաշտավայրն է և Երևանը, որտեղ օդի ջերմաստիճանը կհասնի 37-39 աստիճանի»,-նշեց Սուրենյանը։ Նա նաև նշեց, որ Շիրակում, Կոտայքում,…
Կարդալ ավելինԱմիօ սպառողական վարկ՝ մեծ և փոքր նպատակների համար
Յուրաքանչյուրի կյանքում կան նպատակներ, որոնք սպասում են իրականացման՝ բնակարանի վերանորոգում, նոր կահույք, երազանքի ճանապարհորդություն, կրթություն կամ պարզապես գնումներ՝ հարմարավետություն ստեղծելու համար։ Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր նպատակ կարևոր է։ Այդ պատճառով էլ առաջարկում ենք ցածր տոկոսադրույքով սպառողական վարկ, որը նախատեսված է ձեր մեծ ու փոքր նպատակները իրագործելու համար։ Ինչո՞ւ ընտրել Ամիօ սպառողական վարկը․ Ցածր տոկոսադրույք և գումարի մեծ սահմանաչափ․ Ամիօն տրամադրում է անգրավ սպառողական վարկ` սկսած 13․9% տոկոսադրույքից և մինչև 15 միլիոն դրամ սահմանաչափով (13․9%-18%…
Կարդալ ավելինԿկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով
Համահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում: Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) մարզական ավանը ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ապահովելու է սպորտային ավանի պահպանման ծախսերի…
Կարդալ ավելինԲացառիկ տոկոսադրույքով ավանդ՝ մինչև 31․08․2025
Ամիօ բանկը առաջարկում է բացառիկ, 6% տարեկան եկամտաբերություն` ԱՄՆ դոլարով, 366-ից 1095 օր ժամկետով ձևակերպվող ավանդների համար։ Ավանդը ձևակերպելու համար պետք չէ անգամ բանկի մասնաճյուղ մոտենալ, որովհետև բացառիկ տոկոսադրույքը գործում է AMIO Mobile հավելվածում, որտեղ ավանդի ձևակերպումը տևում է 1 րոպեից էլ պակաս։ Ավանդի ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումարը ընդամենը $100 է։ Ամիօ բանկի ավանդատուները կստանան նաև անվճար տարեկան սպասարկմամբ Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի գումարից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր)։…
Կարդալ ավելին









