Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որևէ արդյունք ցույց չի տվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման հարցում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն։ Զելենսկու խոսքով՝ գերիների փոխանակումը բավականին բարդ խնդիր է, հատկապես, եթե դա վերաբերում է Ղրիմի բանտարկյալներին։ Սակայն նա հիշեցրել է, որ Էրդողանը խոստացել է օգնել այս հարցում։ «Ինչ վերաբերում է ղրիմցիներին: Բարդ պատմություն է։ Միջազգային կազմակերպություններին շնորհակալություն հայտնելու բան չկա, նրանք ոչինչ չեն կարողացել անել։ Էրդողանի հետ ես շատ եմ…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մենք չենք ջրել. Փաշինյան
Ես ՌԴ արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու կարդալ մինչև 8-րդ կետը ներառյալ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծամասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել։ «Դեռ 9-րդ կետը դնենք մի կողմ, դեռ մինչև 8-րդ կետը թող կարդան՝ տեսնենք, թե ով ինչ պարտավորություն չի կատարել։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ…
Կարդալ ավելինՌուսաստանը չէր պատրաստվում ևայժմ չի ծրագրում պատերազմել Եվրոպայի դեմ. Պուտին
ԱՄՆ-ին շատ էր անհանգստացնում Ռուսաստանի մերձեցումը Եվրոպային, այն վախեցնում էր մյուս երկրներին Մոսկվայով, բայց Մոսկվան չէր պատրաստվում պատերազմել Եվրոպայի դեմ և այժմ էլ չի պատրաստվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին: «Նրանց (ԱՄՆ-խմբ.) շատ էր վախեցնում Ռուսաստանի մերձեցումը Եվրոպայի հետ։ Նրանք այնտեղ պետք է տեր լինեն, ահա, չար Ռուսաստանը սպառնում է ձեզ: Բայց ես շփվել եմ շատ առաջնորդների հետ, և ինձ ասում են. «Ինչո՞ւ են մեզ վախեցնում։ Մենք հասկանում…
Կարդալ ավելինԷրդողանն արդեն ուղիղ ասում է՝ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է ԱՄՆ-ի եւ Կանադայի զիջումներից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը կարող են արագացնել ԱՄՆ-ում եւ Կանադայում «դրական տեղաշարժերն» այն որոշումների վերաբերյալ, որոնք Անկարան ցանկանում է, հաղորդում Է Reuters-ը: «Դրական տեղաշարժերը, որոնց մենք սպասում ենք F-16-ի հարցով ԱՄՆ-ից եւ Կանադայի խոստումներից (զենքի վաճառքի էմբարգոն հանելու մասին․- Խմբ.) կնպաստեին Շվեդիայի վերաբերյալ մեր խորհրդարանի դրական մոտեցմանը․․․ Այդ ամենը կապված են»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։ Էրդողանը նաև ասել է, որ անցյալ շաբաթ…
Կարդալ ավելինԳազայի բնակչության ավելի քան 90%-ը ստիպված է եղել լքել իր տները. ՄԱԿ
ՄԱԿ-ի UNRWA գործակալությունը, որը պատասխանատու է պաղեստինցի փախստականների կարիքների համար, հայտարարել է, որ Գազայի ենթակառուցվածքների ավելի քան 60 տոկոսը ոչնչացվել կամ վնասվել է, հաղորդում է Al Jazeera-ն: UNRWA-ն նաև հայտնել է, որ Գազայի բնակչության ավելի քան 90 տոկոսը ստիպված է եղել լքել իր տները: «Սա ոչնչացման և տեղահանման ապշեցուցիչ և աննախադեպ մակարդակ է, որը տեղի է ունենում մեր աչքի առաջ», – ավելացրել է UNRWA-ն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչն Al Jazeera-ին ասել…
Կարդալ ավելինԻսրայելի եւ Հնդկաստանի վարչապետները քննարկել են հութիների գործողությունները Կարմիր ծովում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա հնդիկ գործընկեր Նարենդա Մոդին երեքշաբթի քննարկել են «նավագնացության և համաշխարհային տնտեսությունը պաշտպանելու անհրաժեշտությունը» Եմենի հութիների հարձակումներից, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունների հայտարարությունը: Երկու երկրների ղեկավարները նաև քննարկել են Հնդկաստանից աշխատուժ ներգրավելու առաջարկը Իսրայել, որը տուժել է հոկտեմբերի 7-ին Գազայում սկսված Թայլանդի և այլ օտարերկրյա աշխատողների փախուստից:
Կարդալ ավելին«Թույլատվական փաստաթղթեր» համակարգում հասանելի է բժշկական արտադրատեսակների ներմուծման հավաստագիրը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող «Բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիրը»: Կոմիտեն հայտնում է, որ թույլատվական փաստաթուղթը ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով։ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Կարդալ ավելինՊուտինն ակնկալում է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, դեկտեմբերի վերջին։ «Կխնդրեի ձեզ փոխանցել ամենաջերմ ողջույններս իրենց պետությունների ղեկավարներին, որոնց հետ հուսով եմ հանդիպել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում եւ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ»,- ասել է նախագահն Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
Կարդալ ավելինԿատարը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է. Փաշինյանը՝ Կատարի Էմիրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում Կատարի Պետության հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ Ձեր երկիրը համարելով արաբական աշխարհում և Ծոցի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկը: Տպավորված ենք Կատարի ձեռքբերումներով ու նորարարական մոտեցումներով և պատրաստակամ ենք ամենատարբեր ոլորտներում խորացնելու մեր համագործակցությունը: Լիահույս ենք, որ մոտ…
Կարդալ ավելինԵՄ-ն Ռուսաստանի դեմ ներմուծման և արտահանման նոր սահմանափակումներ է մտցրել
ԵՄ-ն, որպես հակառուսական պատժամիջոցների նոր 12-րդ փաթեթի մաս, ներմուծման և արտահանման սահմանափակումներ է մտցնում, այդ թվում՝ ալյումինի արտադրանք, պղնձե մետաղալար, քիմիական նյութեր, տեխնոլոգիաներ և ծրագրային ապահովման լիցենզիաներ, հետևում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարությունից։ Բացի այդ, ԵՄ-ն եվրոպական ընկերություններին պարտավորեցրել է գործընկերների հետ պայմանագրերում նախատեսել Ռուսաստանի Դաշնություն երկակի նշանակության մի շարք ապրանքների վերաարտահանման արգելք։ «Այսօրվա որոշումը ԵՄ արտահանողներին պարտավորեցնում է արգելել վերաարտահանումը Ռուսաստան և վերաարտահանումը Ռուսաստանում օգտագործման համար, հատկապես զգայուն ապրանքների և տեխնոլոգիաների, երբ վաճառվում, մատակարարվում,…
Կարդալ ավելին







