ԱՄՆ-ին շատ էր անհանգստացնում Ռուսաստանի մերձեցումը Եվրոպային, այն վախեցնում էր մյուս երկրներին Մոսկվայով, բայց Մոսկվան չէր պատրաստվում պատերազմել Եվրոպայի դեմ և այժմ էլ չի պատրաստվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Նրանց (ԱՄՆ-խմբ.) շատ էր վախեցնում Ռուսաստանի մերձեցումը Եվրոպայի հետ։ Նրանք այնտեղ պետք է տեր լինեն, ահա, չար Ռուսաստանը սպառնում է ձեզ: Բայց ես շփվել եմ շատ առաջնորդների հետ, և ինձ ասում են. «Ինչո՞ւ են մեզ վախեցնում։ Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը չի պատրաստվում կռվել Եվրոպայի հետ»։ Այո, մենք հիմա էլ չենք պատրաստվում անել»,- ասել է Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։