Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումները պաղեստինյան տարածքների վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահն իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության հաղորդագրության մեջ։ Թուրք առաջնորդն ընդգծել է պաղեստինցիների հանդեպ մարդու իրավունքների խախտումներին ողջ համաշխարհային հանրության պատշաճ արձագանքի անհրաժեշտությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիան, Թուրքիայի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները և գլոբալ խնդիրներ։ Թուրքիայի պետության ղեկավարն ընդգծել է, որ պետք է…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Պեսկով. Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը կգա՞ Ռուսաստան, Պուտինի հետ զրույց ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ նախատեսված չէ
Դեռ հայտնի չէ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը կգա՞ Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։ «Դեռ հայտնի չէ՝ Փաշինյանը կմասնակցի՞ Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի հանդիպումներին»,- նշել է նա։ ԸստՊեսկովի, բոլորն են հրավիրված։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ։ Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու Մինսկում նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ հանդիպմանը։
Կարդալ ավելինԳազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի հետեւանքով 11470 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4707 երեխա
Գազայի հատվածում իսրայելական ագրեսիան հոկտեմբերի 7-ից ի վեր սպանել է 11470 մարդու, այդ թվում՝ 4707 երեխա, 3155 կին և 668 տարեց, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Եվս 29 հազար մարդ վիրավորվել է, հայտնում է WAFA-ն։ Հոկտեմբերի 7-ից ի վեր Հորդանան գետի արեւմտյան ափին սպանվել է 197 պաղեստինցի, եւս 2750-ը վիրավորվել են:
Կարդալ ավելինՄայրաքաղաքի ավագանու ընտրություններից հետո ՝ նոր գրասենյակ
«Մայր Հայաստան» Երևանի ավագանու ընդդիմադիր դաշինքը նախաձեռնել է նոր գրասենյակի բացմանը , որի նպատակն է քաղաքացիներին ավելի օպերատիվ հասանելիություն ապահովել և ծանոթանալ մայրաքաղաքում նրանց հուզող խնդիրներին և լսել նոր առաջարկներ: Այսօր տեղի է ունեցել «Մայր Հայաստան» շարժման՝ Շենգավիթ համայնքի տարածքային կառույցի բացումը։ Այն գտնվում է Արտաշիսյան 44/5 հասցեում։ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը խոսել է շարժման անելիքների, Երևանի ավագանու մանդատի և քաղաքական նոր մշակույթի մասին։ Լրատվություն
Կարդալ ավելինՀԱՊԿ Միավորված շտաբի պետը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը
ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը։ Հեռուստակամրջի ժամանակ Սիդորովը, պատասխանելով զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մասին հարցին, նշել է, որ «պետության իմաստուն գլուխները կգտնեն դժվարությունները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանը, լուծելու միջոցը»։ Սիդորովի խոսքով՝ ոչ մի պաշտոնական հայտարարություն ՀՀ ղեկավարությունից կազմակերպությունից դուրս գալու մասին չի եղել։ «Ոչ մի հայտարարություն, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ոչ մի փաստաթուղթ ես անձամբ չեմ տեսել։ Դե, որ մասնակցությունը մի փոքր սահմանափակվել է՝…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանն ու Հաջա Լաբիբը քննարկել են տարածաշրջանային և գործընկերային հարցեր
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբի հետ: «Ի շարունակություն մեր արդյունավետ բանակցությունների, որ կայացան Հաջա Լաբիբի` Երևան այցի ընթացքում, Բրյուսելում մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային և գործընկերային հարցեր, երկկողմ օրակարգը: Մենք գնահատում ենք և սպասում նոր նախագծերի, որ կարող են էլ ավելի մտերմացնել մեր ժողովուրդներին»,- X-ի իր էջում գրել է նա:
Կարդալ ավելինՀնդկաստանը Հայաստանին նռնակներ կմատակարարի
Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։ Այս մասին գրում է IADN-ը X-ի միկրոբլոգում։ «150 հազար միավոր նռնակներ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից։ 2 ամիս առաջ MIL ընկերությունը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,-գրում է աղբյուրը։
Կարդալ ավելինՀայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է». Էրդողան
Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։ Նրա խոսքով՝ երկար տարիներ «Հայաստանը երազում էր մեր տարածքների մասին»։ «Նա յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է։ Հիմա Իսրայելի ղեկավարներն են սկսել նման մոլորություններ հայտնել։ Մի հուզվեք, նրանց հիասթափություն է սպասվում, ինչպես եւ բազմաթիվ այլ երազողների հազարամյակների ընթացքում»,- նշել է նա։
Կարդալ ավելինԱմենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից
Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ըստ այդմ՝ կգործի աշխատողների ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում նախատեսվում է, որ գործատուն կարող է անձամբ որոշել աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը և իրավական ակտն ընդունել՝ առանց համապատասխան դիմումի առկայության: Միաժամանակ, դեկտեմբերի…
Կարդալ ավելինՀՀ-ն ունի Գրանադայի սկզբունքներով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք․Միրզոյան
Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին: Հայտնում են ԱԳՆ-ից: Ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի ելույթի տեքստը․ «Հարգելի գործընկերներ, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեհաժողովի մասնակիցների առջև: Վստահ եմ, որ այսօր համախոհ գործընկերներով մենք կարող ենք բաց քննարկում ունենալ և քննադատաբար գնահատել զարգացումները ինչպես Արևելյան գործընկեր երկրների, այնպես էլ տարածաշրջանային և եվրոպական մակարդակով: Այսպիսով, հետագա քննարկումը…
Կարդալ ավելին







