Կրեմլն ափսոսում է, որ Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք բարձր մակարդակով գագաթաժողովին, եւ հուսով է, որ Երեւանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու Մինսկի գագաթաժողովին։ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը բելառուս գործընկերոջ՝ Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում ավելի վաղ հայտնել էր, որ չի կարողանա մասնակցել Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։