Նոյեմբերի 23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կնվազի մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հնարավոր է մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +11+13։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+7,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +4+7,
Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +8+13,
Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+15,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +2+4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +9+12,
Արարատում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+15,
Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+14,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+19,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +10+13։