ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախկին տեղակալ Արսեն Քարամյանը իր ֆեսբուքյան էջում գրում է ՝ «Նկարում պատկերված է Ռուանդայում իրականացված ցեղասպանության զոհերի գանգերը: Այս գրառմանս նպատակը նկարի հրապարակումը չէ բնավ, այլ դեպքերի ընթացքը շատ հպանցիկ ներկայացնելը: Եվ այսպես՝ Ռուանդան Արևելյան Աֆրիկայում պետություն է՝ շուրջ 7,5 մլն բնակչությամբ: Բնակչության էթնիկ կազմի ճնշող մեծամասնությունը հութուներն են, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, իսկ փոքրամասնություն կազմողները՝ թուտսիները քաղաքային բնակչությունն է՝ առավել բարեկեցիկ և կրթված հատվածը: 1994 թ-ին գարնանը…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիների շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման դեպքեր են գրանցվել. ՄԻՊ-ի հայտարարություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իր կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները։ ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանը կոնկրետ փաստերով անդրադարձել է Ադրբեջանի կողմից թույլ տված մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, մասնավորապես քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, խաղաղ բնակչության թիրախավորումների, արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում մահվան դեպքերի, խոշտանգումների վատ վերաբերմունքի այլ ձևերի դրսևորումներին։ Փաստագրվել են…
Կարդալ ավելինԲաքուն առճակատման է գնում Փարիզի հետ
Ադրբեջանի վստահությունը Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում նույնիսկ պոտենցիալ միջնորդի, այսօր զրոյական է։ Այս մասին ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ֆրանսիայի ներկայիս քաղաքական ղեկավարության կողմից Հայաստանին բուռն աջակցությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ, թեկուզ տեսականորեն, Փարիզը դիտարկել որպես կողմ, որը կարող է գոնե որոշակի օգտակար ներդրում ունենալ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման…
Կարդալ ավելինԱդրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից։ Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին նախօրեին։ Նշենք, որ Հարությունյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։ Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ միջազգային հետախուզում է հայտարարվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ միջազգային հետախուզումը հայտարարվել է՝ «Գյանջայի խաղաղ բնակչության դեմ հրթիռակոծությունների եւ 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների առնչությամբ։ Երեկ ավելի…
Կարդալ ավելինԷրդողանը մրսածության պատճառով չեղարկել է այցը Իսպանիա. Ալիեւը կլինի առանց Էրդողանի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցելությունը Իսպանիայի Գրանադա քաղաք։ Թուրքական Aydinlik-ի փոխանցմամբ Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը չեղարկել է։ Նշվում է, որ չեղարկվել է նաեւ Էրդողանի մասնակցությամբ իշխող կուսակցության խորհրդարանական նիստը։ Էրդողանի այցի չեղարկման պատճառ նշում են մրսածությունը։ Թուրքիայում այս լուրը բացասական է ընդունվել, քանի որ նշում են, որ փաստացի Ալիեւը մենակ է լինելու Գրանադայում:
Կարդալ ավելինՔրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ։ «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը այս տարվա հունվարին հրաժարական է տվել ՄԻՊ-ի պաշտոնից:
Կարդալ ավելինՌուսաստանը ԼՂ նախկին ղեկավարների ազատ արձակման հարցում օգնության խնդրանքներ չի ստացել. Զախարովա
Ռուսաստանը չի ստացել Ադրբեջանի կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ազատ արձակման և Հայաստան վերադարձի հարցում օժանդակության խնդրանք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ոչ մի ֆորմալ կամ ոչ ֆորմալ դիմում չի եղել, եթե հաշվի չառնենք տեղեկատվական ոլորտը և այնտեղ ասվածի մեծ մասը»,- նշել է նա։
Կարդալ ավելինՄոսկվան որոշակի շփումներ ուներ Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Պեսկով
Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ այնպես, ինչպես նկարագրում են: Այս նյութում կան շատ անճշտություններ, շատ սխալներ: Ղարաբաղի հարցում որոշակի շփումներ եղել են։ Բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել նման բանակցությունների անցկացումը։ ՌԴ…
Կարդալ ավելինԵՄ-ն հավանություն է տվել երրորդ երկրների տնտեսական ճնշմանը դիմակայելու օրենքին
Եվրախորհրդարանը համաձայնեցրել է այն օրենքը, որը թույլ կտա ԵՄ-ին միջոցներ կիրառել երրորդ երկրների տնտեսական շանտաժի դեմ։ Փաստաթղթի գլխավոր նպատակը, սակայն, նման փորձերի կանխումն է։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 578, դեմ 24 պատգամավոր, 19 պատգամավոր ձեռնպահ է մնացել, տեղեկացրել է DW-ն։ «Հարկադիր միջոցների դեմ այս գործիքը պետք է պաշտպանի ԵՄ եւ նրա անդամ պետությունների ինքնիշխանությունը»,- նշվել է փաստաթղթում։ Տնտեսական հարկադրանքի մասին խոսք լինում է այն ժամանակ, երբ երրորդ երկիրը ճնշում է գործադրում ԵՄ կամ ԵՄ պետության…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները, իսկ քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար` Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Կարդալ ավելին








