Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումից, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության աճից։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Բարձրացվել է միջտարածաշրջանային համագործակցության հարցը։
Կողմերը գոհունակություն են հայտնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմամբ, դրա ներուժի աճով և, առհասարակ, այս երթուղիով բեռնափոխադրումների ծավալների ավելացմամբ՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային տրանսպորտով։
Ընդգծվել է հումանիտար ոլորտում համագործակցության հաջող զարգացումը։
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման կարեւորությանը:
Նշվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական պետական հանձնաժողովի գործունեության կարևորությունը։