Ռուսաստանը հարաբերություններ է պահպանում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերի հետ, վաղեմի կապեր ունի պաղեստինցիների հետ, բայց կան հարաբերություններ նաեւ Իսրայելի հետ, որտեղ ապրում են մեր շատ հայրենակիցներ։ Այսպես է պատասխանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ Պաղեստինին աջակցելու հայտարարությունը մեկնաբանելոիւ խնդրանքին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք պատմական կապեր ունենք պաղեստինցիների հետ, մենք շարունակում ենք մեր շփումները։ Խոսքը տարբեր, նաեւ բարձրամակարդակ շփումների մասին է։ Բայց մենք հարաբերություններ ունենք նաեւ Իսրայելի հետ։ Մեր շատ հայրենակիցներ ապրում են այդ պետությունում։ Ուստի, սույն պարագայում մենք հարաբերություններ ենք պահպանում հակամարտության երկու կողմերի հետ»,- ասել է Պեսկովը։