Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը

Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատվիրակության հետ, որը ղեկավարում էր ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: ՀՀ ԱԳՆ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված էր լքել իր բնօրրանը՝ ենթարկվելով էթնիկ զտման: ԱԳ Նախարարը հիշեցրել է,…

Կարդալ ավելին

Հռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված է վաղը մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում

Հռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված է վաղը մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում

Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 18 հարց: Օրակարգում է մասնավորապես, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին հարցը: Նշենք, որ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից: Համաձայնագրի վավերացումը նախատեսում է պարզ ընթացակարգ, ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է. նախ՝ գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, այս դեպքում՝ Պետաիրավական, այնուհետեւ՝ դրական եզրակացություն ստանալուց…

Կարդալ ավելին

ԿԽՄԿ-ից հայտնում են՝ անհետ կորածներին գտնելու հարյուրավոր զանգեր են ստանում արցախցիներից․ «Ազատություն»

ԿԽՄԿ-ից հայտնում են՝ անհետ կորածներին գտնելու հարյուրավոր զանգեր են ստանում արցախցիներից․ «Ազատություն»

Վերջին օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ամեն օր հարյուրավոր զանգեր է ստանում արցախցիներից, որոնք հարազատներին են փնտրում, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտնել են Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունից: Միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի փոխանցմամբ՝ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ պատրաստ են Հայաստան տեղափոխել անօգնական վիճակում գտնվող քաղաքացիներին։ Գրասենյակից, սակայն, չեն հստակեցրել, թե նման քանի ահազանգ են ստացել, և կոնկրետ քանի մարդ է համարվում անհետ կորած։ Կարմիր խաչի…

Կարդալ ավելին

Փաշինյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանը

Փաշինյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը ողջունել է Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ընդունված բանաձևի փաստը և շնորհակալություն հայտնել հստակ գնահատականների համար: Վարչապետը կարևորել է նաև Հայաստանի և Կիպրոսի միջև տնտեսական փոխգործակցության ընլայնման ուղղությամբ քայլերի…

Կարդալ ավելին

«Զգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ»․ Անգելա Մերկելը Էրդողանին

«Զգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ»․ Անգելա Մերկելը Էրդողանին

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի վերամիավորման օրվանն ընդառաջ «ZDF» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։ Մերկելը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում ինքն է եղել Գերմանիայում մշտապես բնակվողների վարչապետը, ինչպես նաև հավելել է, որ այդ հարցի շուրջ շատ հաճախ է խոսել Էրդողանի հետ։ Նախկին կանցլերը նշել  է, որ բանակցությունների ընթացքում օրակարգային հարցերի թվում է եղել, թե ով է պատասխանատու Գերմանիայում բնակվող երկրորդ և երրորդ սերնդի թուրքական…

Կարդալ ավելին

Դեպի թյուրքական աշխարհ ճանապարհը անցնում է «Զանգեզուրի միջանքով», բանակցում ենք հայերի հետ. Թուրք նախարար

Դեպի թյուրքական աշխարհ ճանապարհը անցնում է «Զանգեզուրի միջանքով», բանակցում ենք հայերի հետ. Թուրք նախարար

Թուրքիայի հեռահաղորդակցության եւ տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է այսպես ասած «Զանգեզուրի միջանցքից»։ Թուրքական A haber հեռուստաընկերության ուղիղ եթերում թուրք նախարարը նշել է, թե Թուրքիայի նախագահի՝ Նախիջեւան այցի ժամանակ էլ խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը ունենալու է, թե ավտոճանապարհ, թե երկաթգիծ Թուրքիայից մինչեւ Բաքու։ Աբուլքադիր Ուրալօղլուն պնդել է, թե դեպի թյուրքական աշխարհ եւ միեւնույն ժամանակ դեպի Պեկին  ձգվող ճանապարհին «Զանգեզուրի միջանցքը» կարեւոր հանգույց է լինելու։ «Այս Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում։  Ճիշտը Հայաստանի միջոցով…

Կարդալ ավելին

Կարմիր գծերի մասին Թեհրանի հայտարարությունները դժվար, թե նշանակություն ունենան. ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

Կարմիր գծերի մասին Թեհրանի հայտարարությունները դժվար, թե նշանակություն ունենան. ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

Քաղաքական գիտությունների թեկնածու՝ Գարիկ Քեռյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել   Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին՝  «Թուրքիան և Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, որ գործում են համատեղ, փոխհամաձայնեցված, չեն շտապում, առաջ են գնում հաստատուն քայլերով և ինչպես տեսնում ենք հաջողությունը հակամարտության ընթացքում լրիվ իրենց կողմն է: Այս իրողությունը սկսվել է 2016 թ. քառօրյա պատերազմից և հիմա էլ շարունակվում է: Հիմա անիմաստ է թվարկել այդ հաջողությանը նպաստող գործոնները ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում: Այս ամենի համատեքստում…

Կարդալ ավելին

Ադրբեջանը առեւանգել եւ ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանը առեւանգել եւ ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանցիները առեւանգել եւ ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է: Ավելի ուշ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նա կասկածվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.2, 214.2.3 հոդվածներով (ահաբեկչություն կազմակերպված խմբի կողմից), 228.3 (հրազենի, դրա բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, պահպանում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների և խմբերի ստեղծում) և 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը պորտուգալացի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներին

Ալեն Սիմոնյանը պորտուգալացի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում մեր երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: ԱԺ-ից  հայտնում են, որ կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է իրավիճակին եւ ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին: Նա պատրասատակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել իրավիճակը…

Կարդալ ավելին

Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց

Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց

Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում: Այդ մասին  հայտնում են Կառավարությունից: Հայաստան մուտք գործելը և հաշվառվելը Քայլ 1 Հայաստան մուտք գործելուն պես ձեզ կդիմավորեն ՀՀ սահմանապահները, ավտոմեքենաների գրանցումից հետո կուղղորդեն հաշվառում անցնել Գորիսում կամ Վայքում: Քայլ 2 Գնալ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի կամ Վայքի մշակույթի տան շենք։ Նշված կենտրոնակայաններից մեկում կիրականացվի անձի նույնականացում և հաշվառում, և այդ պահին…

Կարդալ ավելին
1 128 129 130 131 132 212