Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ, ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների գործերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը բազմաթիվ հայեր էին ապրում Ադրբեջանական ԽՍՀ քաղաքներում։ «Մինչեւ հակամարտության սկսվելը հայ բնակչությունն ապրում էր Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում Ղարաբաղում, հարմարավետ պայմաններում, հեղինակություն ուներ հասարակությունում»,- ասել է Նագիեւը՝ ելույթ ունենալով «Անհետ կորածների ճակատագրի պարզմանն ուղղված ազգային ու գլոբալ ջանքերի ուժեղացումը» կոնֆերանսում։ Թե ինչ պատճառով է հայ բնակչությունը հեռացել Ադրբեջանից՝…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների. սա ազդակ է
Երեւանի ավագանու ընտրություններին Երեւան համայնքի 824. 250 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 հազար 553 ընտրող, որը կազմում է 28.46 տոկոս։ Տվյալները ԿԸՀ-ում ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Աջափնյակ- 23,229 մարդ, կամ 27,98% Ավան- 12,575 մարդ, կամ 32,22% Արաբկիր- 29,301 մարդ, կամ 30,99% Դավթաշեն- 10,709 մարդ, կամ 31,98% Էրեբունի 21,719 մարդ, կամ 24,35% Կենտրոն- 28,714 մարդ, կամ 30,25% Մալաթիա-Սեբաստիա- 27,490 մարդ, կամ 25,86% Նոր Նորք- 28,889 մարդ, կամ 29,63% Նորք Մարաշ- 3,314 մարդ, կամ 31,07%…
Կարդալ ավելինԷրդողանը նոր դեսպաններ է նշանակել 5 երկրում՝ այդ թվում Ռուսաստանում և Ուկրաինայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել 5 երկրում նշանակել նոր դեսպաններ, հաղորդում է ermenihaber.am-ը: Ընդունված որոշման համաձայն՝ Մոսկվայում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թանժու Բիլգիչը, ով 2016-2021-ին եղել է Բելգրադում Թուրքիայի դեսպանը, այնուհետև կրկին զբաղեցրել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը։ Կիևում դեսպանի պաշտոնը կզբաղեցնի Մուստաֆա Լևենտ Բիլգենը, ով 2011-2014-ին եղել է Նյու Յորքում հյուպատոս, իսկ 2014-2016-ին եղել է Աբու Դաբիում դեսպան։ Նա 2018-2019-ին զբաղեցրել է խորհրդականի պաշտոն ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խորհրդական։ Վարշավայի նորանշանակ…
Կարդալ ավելինԵրասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխվե՞լ է. Էկոնոմիկայի նախարարությունը ոչ հերքում է, ոչ հաստատում
Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխելու մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գործարանի տեղափոխման մասին տեղեկությունը ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին։ «Այս պահին քննարկումներ են ընթանում կառավարության մակարդակով», – նշեցին նախարարությունից: Մեզ հետ զրույցում Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ տեղափոխման մասին տեղեկություն չունեն: Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք: Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում եւ համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի…
Կարդալ ավելինՏեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ: Այս քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը: Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը: Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի…
Կարդալ ավելինՄայրաքաղաքում ` ընտրություններին ընդառաջ հանդիպումներ
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի ազգաբնակչությունը իր ձայնը կտա նախընտրած քաղաքական կուսակցությունը կամ դաշինքին , քաղաքապետի ընտրություններում, որտեղից էլ պարզ կլինի ձևավորվող քաղաքական ուժն ու հավանական քաղաքապետը:Բայց մինչ այդ հարցախույզ անելով մայրաքաղաքի փողոցներում progressarmenia.com-ին պարզ դարձավ, որ այս ազգաբնակչությունը խորը հիասթափություն է ապրում և ուշագրավ մանրամասներ չենք կարող հրապարակել հաշվի առնելով, որ մարդիկ հակված չեն (թույլ) մասնակցել առաջիկա սպասվող քաղաքապետի ընտրություններին: Հիշեցնենք , որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություններ և մեկ դաշինք ՝«Մայր Հայաստան» դաշինքը…
Կարդալ ավելինՌուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու պլաններ չունի. Զախարովա
Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը աղետալի ծրագրեր չունի երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՀ) շրջանակներում։ «Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ ու խնդիր չունի։ Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլիներ միայն Հայաստանի համար»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե Երևանը կարո՞ղ է ինչ-որ կերպ միմյանց դեմ հանել…
Կարդալ ավելինՄեկ տարի առաջ Հայաստանը ենթարկվեց հարձակման. ԱԺ-ում հարգեցին զոհերի հիշատակը
2022 թվականի այս օրը Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հիշեցրեց այս մասին: «Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նշեց Սիմոնյանը: Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների` Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։
Կարդալ ավելինՓաշինյանը Եղիշե Կիրակոսյանին գործուղում է Ստրասբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Ֆրանսիա: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի սեպտեմբերի 18-23-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1475-րդ հանդիպմանը մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով: Հայաստանի Հանրապետության…
Կարդալ ավելինՌուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂ-ի բնակչությանը.
Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այժմ մարդասիրական օգնությունը բաժանվում է բնակչությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական Կարմիր խաչի նախագահ Պավել Սավչուկը։ «Մարդասիրական օգնությունը բաղկացած է 1000 պարենային փաթեթներից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ձավարեղեն, ալյուր, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետով այլ ապրանքներ։ Առանձին-առանձին պատրաստել ենք 192 փաթեթներ երեխաների համար, որոնք ներառում են և՛ հիգիենայի պարագաներ, և՛ սնունդ։ Բերել ենք նաև 270 կոմպլեկտ անկողնային սպիտակեղեն և 200 հիգիենայի պարագաներ»,–նշել է…
Կարդալ ավելին









