Հանդիպել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ Գուտերեշի հետ քննարկել են Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը և Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։
Միրզոյանը նշել է, որ Միջազգային մուտքը, ներառյալ ՄԱԿ-ի և նրա կառույցների, կենսական նշանակություն ունեն ԼՂ-ում վայրագ հանցագործությունը կանխելու համար։