Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում։
«Տեսեք, թե դա ինչի է հանգեցրեց։ Փարիզը փորձեց իր վրա վերցնել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար… Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց սեպ խրվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- նշել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ դա կարող է դաս ծառայել բոլորի համար, ովքեր դեպից Արևմուտք են թեքվելու՝ դրա միջնորդության համար. «Ի վերջո, Փարիզն այս անգամ նույնիսկ հարկ չհամարեց որևէ բառ գտնել՝ իրեն ինչ-որ կերպ բացատրելու համար։ Չէ՞ որ Փարիզը գոնե վերջին մեկ տարում անընդհատ ասում է, որ գլխավոր միջնորդն է, թեկուզ պաշտոնական Երեւանի տեսանկյունից»,- ընդգծեց ԱԳՆ ներկայացուցիչը։