Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին տեղեկությունը տարածել է Ալիեւի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Կլաարը այցելել է Երեւան, որտեղ հանդիպել է Հայաստանի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: