Վարչապետը հյուրընկալել է Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամներին։ Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Վարչապետը բարձր է գնահատել եւ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը եւ ընդգծել, որ բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը եւս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին: Զրուցակիցները շեշտել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Մտքեր են…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Խաղաղապահները վստահեցրել են՝ չեն թույլատրելու ադրբեջանցիներին առաջ շարժվել. արցախիները վրան են տեղադրում ճանապարհին
Ասկերանի վարչակազմի ղեկավար Հրայր Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, որը հարյուրավոր արցախցիների հետ Ակնա- Ստեփանակերտ ճանապարհի մոտ է: «Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։ Մենք մնում են այստեղ։ Այս պահին վրան ենք տեղադրում»,- գրել է նա։ Նշենք, որ այս պահին…
Կարդալ ավելինԲաքվի 2 պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի և Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. ի՞նչ է քննարկվել Արցախի ԱԺ-ում
Ադրբեջանի կողմից առաջրկվող երկու պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի եւ Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. այս տեսակետը ձեւավորվել է քննարկումների ընթացքում: Ակտիվիստ Արթուր Օսիպյանի խոսքով, հանդիպման մասնակիցները հիմնավորել են, որ Եվլախում հանդիպումը կփակի Արցախի հարցը եւ կդիտարկվի Ադրբեջանի ներքին հարց: Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բացելու տարբերակը եւս կործանարար է համարվել. «Թշնամին հայտարարել է, որ Աղդամի ճանապարհը բացելուց հետո հաջորդ խնդիրը դրվելու է զինված ուժերի զինաթափումը, դրանից հետո էլ իրավապահ մարմինները պետք է մտնեն Արցախ: Բոլոր արցախցիների համար…
Կարդալ ավելինԱդրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել․ Ասկերանի նախկին քաղաքապետ
Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել: Այս մասին «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասաց Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը: «Այս պահին ադրբեջանցիների հետ 200-400 մետր հեռավորության վրա ենք գտնվում: Մենք այստեղ ենք խոչընդոտելու` «հումանիտար» բեռի մուտքն Արցախ: Նրանց ուղարկած օգնությունը մեզ պետք չէ: Թող բացեն Քաշաթաղի միջանցքը»,-ասաց Ալ.Գաբրիելյանը: Մի խումբ արցախցիներ այս պահին գտնվում են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատվածում:
Կարդալ ավելինՌուսական առաջին բեռներն Սաուդյան Արաբիա են անցել Իրանի «Հյուսիս-Հարավ» ՄՏԿ-ով
Ռուսաստանն առաջին անգամ իրանական միջանցքով իր բեռներն արտահանում է Սաուդյան Արաբիա, հայտարարել է Իրանի երկաթուղիների կառավարիչ տնօրեն և ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Միադ Սալեհին, հայտնում է IRNA-ն։ Ռուսաստանից Սաուդյան Արաբիա բեռների տարանցման համար 36 կոնտեյներներից բաղկացած առաջին բեռնատար գնացքն Իրան է մտել Ինչե-Բուրուն սահմանային անցակետով՝ Թուրքմենստանի տարածքից, ասել է Սալեհին։ Փոխնախարարը մանրամասնել է, որ գնացքը շարժվում է դեպի Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգիստ, որտեղից այն կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգիստ։ Սալեհին նշել է, որ Իրանով…
Կարդալ ավելինԱրայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առեւանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման եւ նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները եւ իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով:
Կարդալ ավելինԱդրբեջանի զինծառայողները ՀՀ վերադարձող կնոջը ստիպել են շտապօգնության մեքենայից հանել ԼՂ-ի զինանշանով պաստառը. Ստեփանյան
Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ոչ խաղաղությունն է, ոչ համակեցությունը: Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի զինծառայողները ստիպում ԼՂ-ից Հայաստան վերադարձող մի կնոջ շտապօգնության մեքենայից հանել ԼՂ-ի զինանշանով պաստառը։ «Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, մինչդեռ այլ քննարկումներում Ադրբեջանը բերում է օրինակներ, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ եւ լայնորեն…
Կարդալ ավելինՊրիգոժինն ապստամբությունից հետո առաջին տեսանյութն է հրապարակել
«Разгрузка Вагнера» Telegram ալիքը տեսանյութ է հրապարակել «Վագներ» ՊՄԿ առաջնորդ Եվգենի Պրիգոժինի հետ, ով, ըստ նրա, այժմ Աֆրիկայում է։ Պրիգոժինի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «Разгрузка Вагнера» ալիքն օգտագործվել է ՊՄԿ հրամանատարների կողմից հաղորդակցության համար։ Գործարարի մամուլի ծառայության պաշտոնական ալիքը դադարել է թարմացվել հունիսի 26-ից՝ ապստամբության փորձից հետո։ «Աշխատում ենք։ Ջերմաստիճանը պլուս 50 է, այն ամենը, ինչ մեզ դուր է գալիս: ՊՄԿ «Վագներն» իրականացնում է ՌՊՏ [հետախուզական և որոնողական աշխատանքներ]։ Ռուսաստանն ավելի մեծ է դարձնում բոլոր մայրցամաքներում,…
Կարդալ ավելինՊահանջում եմ անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու գործողությունները․ Արցախի ՄԻՊ
Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հունիսի 21-ին իրականացվել է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը, որի…
Կարդալ ավելինՔանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում. Փաշինյանի ուղերձը
Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, եւ այսօր նշում ենք այդ իրադարձության 33-րդ տարեդարձը: Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը: Այն ընդունվեց 1988 թվականից ծավալվող Ղարաբաղյան շարժման գագաթնակետին, Խորհրդային Միությունում թեւածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում: 2020 թվականի պատերազմից առաջ ու հատկապես…
Կարդալ ավելին





