Վարչապետը հյուրընկալել է Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամներին։
Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Վարչապետը բարձր է գնահատել եւ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը եւ ընդգծել, որ բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը եւս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին:
Զրուցակիցները շեշտել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական հարաբերություններին եւ առկա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: