Բաքվի 2 պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի և Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. ի՞նչ է քննարկվել Արցախի ԱԺ-ում

Ադրբեջանի կողմից առաջրկվող երկու պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի եւ Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. այս տեսակետը ձեւավորվել է քննարկումների ընթացքում:

Ակտիվիստ Արթուր Օսիպյանի խոսքով, հանդիպման մասնակիցները հիմնավորել են, որ Եվլախում հանդիպումը կփակի Արցախի հարցը եւ կդիտարկվի Ադրբեջանի ներքին հարց: Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բացելու տարբերակը եւս կործանարար է համարվել. «Թշնամին հայտարարել է, որ Աղդամի ճանապարհը բացելուց հետո հաջորդ խնդիրը դրվելու է զինված ուժերի զինաթափումը, դրանից հետո էլ իրավապահ մարմինները պետք է մտնեն Արցախ: Բոլոր արցախցիների համար պարզ է, որ դա Արցախի կործանում է»,- նշել է Արթուր Օսիպյանը՝ հավելելով, որ իր կողմից առաջ է քաշվել Հակարի կամուրջ խաղաղ երթ անելու առաջարկը:

Բարձրացվել է միջազգային խաղաղապահ ուժեր ներգրավելու հարցը. «Մենք հասկանում ենք, որ ՌԴ ազդեցությունը մեծ է, մենք կախվածության մեջ ենք եւ կա տեսակետ, որ բա որ նման առաջարկի դեպքում ռուս խաղաղապահները լքեն Արցախը: Դե հիմա եթե ըստ կառավարության, իշխանության ասելով մնացել են հաշված օրեր Արցախին, եթե ոչ մի բան չի փոխվում, ապա մենք կորցնելու ի՞նչ ունենք:»,-ասել է Օսիպյանը:

Խորհրդակցության արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին՝ որոշումների տեսքով:

Spread the love