Այսօր Խորհրդարանում ներկայացնում էին 2022 թվականի բյուջեի կատարողականները, որի շրջանակներում Սյունիքի մարզպետը պատասխանեցին «ԶՐՈՒՅՑ» -ի հարցին անկլավների հետ կապված տարածքային փոխզիջումների թեմային: Մասնավորապես Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքերով՝ ՀՀ սուվերեն տաարծքից ադրբեջանցիները պետք է դուրս գան դա միանշակ դիրքորոշում է և բոլորն էլ այդպես պետք է կարծեն անկախ նրանից թե հիմա ինչ վիճակ է : Անկլավներ համարվող տարածքների մասին օրերս Աժ-ում մեր հարցին ի պատասխան ևս պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ասաց. « Ենթադրում եմ , ոչ…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ճիշտը չգնալն էր, Էրդողանը վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Օսկանյան
Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին: Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդման արարողությանը Հայաստանում և Սփյուռքում լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Ճիշտն ասած՝ ինձ այդ այցը ո՛չ զարմացրեց, ո՛չ էլ զայրացրեց, որովհետև Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն։ Նա չէր ներկայացնում անգամ իր սեփական ողջ կուսակցությանը կամ ողջ…
Կարդալ ավելինԱդրբեջանի իշխանությունները Նախիջեւանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»
Ադրբեջանի իշխանություններն Նախիջեւանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ԱՀ նախագահը հաստատել է ՆԻՀ-ի 2023-2027 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագիրը, որում նշվում է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը անհրաժեշտ է դարձնում ՆԻՀ-ի երկաթուղային ենթակառուցվածքը արդիականացումը»: Փաստաթղթում նշվում է, որ հենց այդ պատճառով երկաթուղային ենթակառուցվածքը կվերակառուցվի, կապահովվի փոխադրումների անվտանգ եւ արագ ծառայություն։ ՆԻՀ-ի ողջ տարածքի համար կստեղծվի հատուկ մաքսային ռեժիմ (գոտի)՝ մաքսային արտոնություններով (բացառությամբ Ադրբեջանում արտադրված ապրանքների, որոնք ներառված են ցանկում)։ Փաստաթղթի համաձայն՝…
Կարդալ ավելինՀայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում՝ հունիսի 12-ին. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։ «Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը։
Կարդալ ավելինԼրատվամիջոցներին պետք է պաշտպանել, բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է. Վիկտորինը հակադարձեց՝ Փաշինյանին
Հաշվի առնելով այն դժվար, անվտանգային իրավիճակը, որ գտնվում է Հայաստանը, անհրաժեշտ է, որ այստեղ բնակչությունը լինի դիմադրունակ, եւ մենք աջակցում ենք այն տարածաշրջաններին, որտեղ տեսնում ենք անվտանգության մարտահրավերներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ որպես օրինակ բերելով Սյունիքի մարզը: Նա խոսեց նաեւ մամուլի ազատությունից. «Լրատվամիջոցները պահապաններն անկախության, նրանց պետք է պաշտպանել եւ բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է: Պետք է դիտարկել…
Կարդալ ավելինՔննարկվել են ՀՌՀ-ի, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թ. բյուջետային հատկացումների կատարողականները
Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ ՀՌՀ-ի 2022 թվականի պետական բյուջեով ֆինանսական հատկացումները կազմել են շուրջ 325 մլն դրամ՝ ճշտված բյուջեի նկատմամբ՝ 324 միլիոն դրամ է, փաստացի կատարողականը՝ 99.6 տոկոս: Այս մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում: Իրականացվել է 1 ծրագիր, 3 միջոցառում: Տիգրան Հակոբյանը նշել է, որ հատկացված գումարի 85 տոկոսն աշխատավարձի ֆոնդն է:…
Կարդալ ավելինԵթե ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, երկու ժամ հետո բնակչությունը կբնաջնջվի. Ձյունիկ Աղաջանյան
Ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց երկու ժամ հետո, ինչը պահանջելու է Ադրբեջանը, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, Արցախի բնակչությունը կբնաջնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ «Եթե ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, ինչը միանգամից է լինելու է, եթե պայմանագրով երաշխավորված չլինի, որ Արցախն Ադրբեջանից դուրս է, երկու ժամ հետո Արցախը կբնաջնջվի։ Կոսովոյում էլ միջազգային երաշխիքներ կային, հիմա ի՞նչ է կատարվում։ Դա է այն ապագան, որը կսպասվի Արցախին, եթե որոշի…
Կարդալ ավելինՔննարկվել է ՏԿԵ նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ունի օրենքով հաստատված 22 ծրագիր, 2022 թվականին փաստացի իրականացվել է 24-ը, 129 միջոցառումից փաստացի իրականացվել է հավելյալ 6-ը. ճշտված պլանի նկատմամբ նախարարության տոկոսային կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 30-ի համատեղ նիստում քննարկվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը: Ըստ հիմնական զեկուցող…
Կարդալ ավելինԽաղաղության նախագծի փաստաթղթի ֆոնին Ադրբեջանը դիմել է հերթական սադրանքին
Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։ Ավելի վաղ progressarmenia.com-ին ՊՆ-ից տեղեկացրել էին , որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Մայիսի 26-ին`…
Կարդալ ավելինԱլիեւը հերթական սուտն է հնչեցրել, որը կոչված է «արդարացնելու» Լաչինի միջանցքի արգելափակումը
Ալիեւը հերթական սուտն է հնչեցրել, որը կոչված է «արդարացնելու» Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Պայքար ականային սպառնալիքի դեմ. ճանապարհ դեպի կայուն զարգացում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում Ալիեւը պնդում է, որ «նույնիսկ հակամարտության ավարտից հետո Հայաստանը՝ օգտագործելով Լաչինի ճանապարհը, շարունակել է ականապատել Ադրբեջանի տարածքները»։ «Մեր տարածքներում հայտնաբերվել է 2021 թվականին Հայաստանում արտադրված ավելի քան 2700 հակահետեւակային ական։ Մեր հողերի զանգվածային աղտոտումը ականներով ոչ միայն դանդաղեցնում է մեր կողմից ներկայումս իրականացվող վերականգնողական աշխատանքներն ու…
Կարդալ ավելին






