Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմ կհաստատվի

Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմ կհաստատվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հնարավոր հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատմանը։ «Հուսով եմ, որ վաղը կկայանա Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը, որը դռները կբացի մշտական ​​հրադադարի համար»,- ասել է նա Անկարայում ունեցած ելույթի ժամանակ։        

Կարդալ ավելին

Հայ զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվել են 18 եւ 19 տարվա ազատազրկման

Հայ զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվել են 18 եւ 19 տարվա ազատազրկման

Մարտի 5-ին Ադրբեջանի մայրաքաղաքում քրեական գործի շրջանակներում կայացվել է դատավճիռը Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ըստ տեղեկությունների՝ Սարգսյանը դատապարտվել է 19, Ռաֆայելյանը՝ 18 տարվա ազատազրկման։ Հայ ռազմագերիները 9 տարի իրենց պատիժը կկրեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Բաքուն շինծու գործի շրջանակներում մեղադրում է նրանց «2021 թվականի մայիսին Ադրբեջանի սահմանի ապօրինի հատման, ինչպես նաեւ Քարվաճառի (Քելբաջարի) շրջանով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիների ականապատման մեջ։        

Կարդալ ավելին

Էրդողանը Պուտինին է փոխանցել Թուրքիայում հանդիպելու Զելենսկու մտադրությունը

Էրդողանը Պուտինին է փոխանցել Թուրքիայում հանդիպելու Զելենսկու մտադրությունը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է նրա հետ Թուրքիայում հանդիպելու Վլադիմիր Զելենսկու մտադրությունը, Անկարան կշարունակի աշխատել այդ ուղղությամբ, նշել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ Քալինն ասել էր, թե Զելենսկին իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին հայտնել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում կամ Անկարայում։ «Մեր նախագահն (Էրդողանը – խմբ.) արդեն այս ուղերձը (Զելենսկու պատրաստակամության մասին – խմբ.) փոխանցել է Պուտինին։…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին

Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կկայանա  մարտի 13-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից։ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ…

Կարդալ ավելին

Կոտայքի մարզպետն ընդունել է 44-օրյա պատերազմի օրերին թիկունքում զգալի աշխատանքներ իրականացրած քաղաքացիների

Կոտայքի մարզպետն ընդունել է 44-օրյա պատերազմի օրերին թիկունքում զգալի աշխատանքներ իրականացրած քաղաքացիների

Մարտի 2-ին Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ «Քիչ առաջ պատիվ եմ ունեցել ընդունելու և ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից «Վազգեն Սարգսյան» և «Նելսոն Ստեփանյան» գերատեսչական մեդալներով պարգևատրելու 44-օրյա պատերազմի ընթացքում թիկունքային ապահովման զգալի աշխատանքներ իրականացրած քաղաքացիների: Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ բոլորիս մոտ հակասական զգացողություններ են առաջանում՝ մի կողմից ՊՆ նախարարի կողմից գերատեսչական բարձր պարգևի արժանանալը հպարտություն է, մյուս կողմից՝ վստահ եմ, որ բոլորս էլ կցանկանայինք, որ առհասարակ պատերազմ եղած չլիներ ու ստիպված չլինեինք…

Կարդալ ավելին

«Դեռ շատ անելիքներ ունենք». Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը

«Դեռ շատ անելիքներ ունենք». Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշում կայացրեց  Ռոբերտ Ղուկասյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր եւ համակարգում էր կառավարության ծրագրերը Սյունիքի մարզում, նշանակել Սյունիքի մարզպետ: Մինչ այդ այդ պաշտոնից ազատվել էր Մելիքսեփ Պողոսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մելիքսեթ Պողոսյանին մարզպետի պաշտոնում իր շխատանքի համար. «Ես համոզված եմ, որ պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առջեւ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Պարոն Ղուկասյանը, գիտեք, այս ընթացքում Սյունիքի մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահ. Քվեարկել է միայն ՔՊ-ն

Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահ. Քվեարկել է միայն ՔՊ-ն

Ազգային ժողովում Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց Հայաստանի նախագահ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել: Այսօր ավելի վաղ հրապարակվել էին Վահագն Խաչատուրյանի ընտրության առաջին փուլի քվեարկության արդյունքները: Այդ ժամանակ նրան կողմ էր քվեարկել 69 պատգամավոր: Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը եւ թեկնածու չեն առաջադրելու: ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների 2/3-ը,…

Կարդալ ավելին

Մակրոնը Փաշինյանին հրավիրել է Փարիզ

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Վարչապետ, Փետրվարի 24-ին, Ֆրանսիան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ մեր երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան և խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի: Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային և տնտեսական շփումները շարունակում են էլ ավելի…

Կարդալ ավելին

Լավրով. Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, անհնար է մեկուսացնել նրան

Լավրով. Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, անհնար է մեկուսացնել նրան

Ռուսաստանը երբեք մեկուսացման մեջ չի մնա, քանի որ շատ բարեկամներ ունի։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքի հարցազրույցում, որի մի հատված չորեքշաբթի հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում։ «Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, եւ անհնար է մեկուսացնել նրան»,- հեռուստաալիքը մեջբերել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարի խոսքերը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ էր իր դեմ պատժամիջոցներ մտցնելուն, բայց զարմացել է, որ այդ միջոցները վերաբերել են մարզիկներին եւ ԶԼՄ-ների աշխատակիցներին. «Մենք պատրաստ էինք…

Կարդալ ավելին

Դատարանը «գրիչի գործով» Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Թովմասյանի մասին հայտարարությունները

Դատարանը «գրիչի գործով» Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Թովմասյանի մասին հայտարարությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի: Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված վճռում ասվում է․ «Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ…

Կարդալ ավելին
1 204 205 206 207 208 209