«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է Ադրբեջանի հերթական կամայականությունը ՀՀ նկատմամբ: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջան»՝ կեղծ թեզի տարածման նպատակով, հերթական միջոցառան վրա: Որտեղ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը ներկայացրել է 20-րդ դարում «արևմտյան ադրբեջանցիների» փուլային տեղահանության և «Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիներին պատկանող ժառանգության» ոչնչացման մասին կեղծ թեզերը։ Վերջինիս խոսքով «արևմտյան ադրբեջանցիները», ովքեր «բռնի ուժով հեռացվել են իրենց պապենական հողերից», այսօր ապրում են հայրենիքի կարոտով և ունեն իրավունք վերադառնալու։ «Արևմտյան Ադրբեջան» թեզը առավել ակտիվորեն շահարկվում…
Կարդալ ավելինՔաղաքականություն
ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների ջանքերի մեկտեղումը. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. դիմակայունություն և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մեկնարկի արարողությանը: Խորհրդաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին: Միջոցառման ընթացում Հանրապետության նախագահը ողջունել է բարձր մակարդակի համաժողովի անցկացումը և հանդես է եկել ելույթով: «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և ողջունում այսօրինակ բարձր մակարդակի համաժողովի անցկացումը, որը շատ լավ հնարավորություն է անդրադառնալ մարդու և քաղաքացու…
Կարդալ ավելինՄշակույթը՝ հակահայկական քարոզչամիջոց
Ադրբեջանական իշխանությունների պատվերով աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար անցկացվում են տարատեսակ ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման նպատակով: Հերթական միջոցառումն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաքում: Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր հուշերում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը հանդիպել է Լեհ-ադրբեջանական խորհրդարանական խմբի ղեկավար Փշեմիսլավ Վիտեկի հետ: Համայնքի խոսնակը ներկայացրել է «20-րդ դարում «արևմտյան ադրբեջանցիների» փուլային տեղահանության», «Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներին պատկանող «հարուստ» ժառանգության ոչնչացման մասին» կեղծ թեզերը: Ըստ համայնքի…
Կարդալ ավելինԳազայում և Լիբանանում Իսրայելի բոլոր ցեղասպանությունները պետք է դադարեցվեն. Էրդողան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Տամբուլայում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու «իսրայելական ցեղասպանությունները» Գազայում և Լիբանանում, հայտնում է Al Jazeera-ն։ Էրդողանն ասել է, որ երկու առաջնորդները քննարկել են «Գազայի դեմ Իսրայելի կողմից մղված ցեղասպանական պատերազմը և Լիբանանի վրա բոլոր հարձակումները»: «Տարածաշրջանում տիրող ողբերգական հումանիտար իրավիճակը նույնպես եղել է թեմաներից մեկը»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կոչ է արել…
Կարդալ ավելինԻսրայելական ինքնաթիռները ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մահացած ղեկավարի լուսանկարով թռուցիկներ են նետել Գազայի վրա
Իսրայելական ինքնաթիռները Գազայի հարավային հատվածի վրա թռուցիկներ են նետել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մահացած Յահյա Սինվարի լուսանկարով, հայտնում է Al Jazeera-ն։ Բացի այդ, թռուցիկները պարունակում են արաբերենով տպագրված տեքստ, որտեղ ասվում է, որ «ՀԱՄԱՍ-ն այլևս չի կառավարի Գազան»։ «Ով թողնի զենքը և հանձնի պատանդներին, նրանց թույլ կտրվի հեռանալ և ապրել խաղաղության մեջ»,- ասվում է արաբերենով գրված թռուցիկում։ Թռուցիկի տեքստը բխում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հինգշաբթի օրը արած հայտարարությունից այն բանից հետո, երբ Սինվարը սպանվեց իսրայելցի զինվորների…
Կարդալ ավելինՂազախստանը հրաժարվել է մտնել ԲՐԻԿՍ
Ղազախստանն առայժմ չի նախատեսում անդամակցել ԲՐԻԿՍ-ին, թեեւ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը նման առաջարկներ ստացել է, TengriNews-ին ասել է պետության ղեկավարի խորհրդական եւ մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։ «Ներկայում եւ ամենայն հավանականությամբ տեսանելի ապագայում Ղազախստանը զերծ կմնա ԲՐԻԿՍ-ին հայտ ներկայացնելուց, այդ թվում անդամակցության մասին բազմաստիճան գործընթացի, ինչպես նաեւ այլ պահերի հաշվառմամբ՝ կապված այդ միավորման զարգացման հեռանկարների հետ»,- ասել է նա։ Ուալիի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու առաջարկները դիտարկվել են պետության ղեկավարի կողմից «Ղազախստանի ազգային շահերի տեսակետից»։ Բայց Տոկաեւն առայժմ…
Կարդալ ավելինԱդրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլար
Ադրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլար։ «Հաջորդ տարի պաշտպանության եւ ազգային անվտանգության համար պետական բյուջեի ծախսերը կկազմեն 8 396 297 596,0 մանաթ (5 մլրդ դոլար)։ Դա իր արտացոլումն է գտել «Ադրբեջանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» օրինագծում»,- տեղեկացրել է APA-ն։ Հիշեցնենք, որ բանակի հսկայական ծախսերի ֆոնին Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել պաշտպանական համակարգի զարգացումից։
Կարդալ ավելինՄենք մտադիր ենք մինչեւ 2030 թվականը եռապատկել արեւային էներգիայի արտադրությունը. Ալեն Սիմոնյանի ելույթը
Հայաստանի համար՝ երկրի, որը կանգնած է աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների առջեւ, գիտության եւ տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլեւ ազգային անվտանգություն, կենսունակություն եւ կայուն զարգացում: Այս մասին Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձեւավորման գործում: Հայաստանի…
Կարդալ ավելինԻսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իրանում ռազմական թիրախների հնարավոր հարվածի մասին. WP
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հայտնել է, որ ցանկանում է հարվածներ հասցնել Իրանի ռազմական թիրախներին, այլ ոչ թե միջուկային կամ նավթային օբյեկտներին։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post թերթը։ Նրա աղբյուրների խոսքով՝ Բայդենի հետ հոկտեմբերի 9-ի հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուն տեղեկացրել է, որ «նախատեսում է որպես թիրախ ընտրել ռազմական ենթակառուցվածքը Իրանում»։ Պարբերականի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ հրեական պետության կողմից կարող է լինել «ավելի սահմանափակ պատասխան հարված, որպեսզի լայնածավալ պատերազմ չսկսկվի»։
Կարդալ ավելինԱդրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք…
Կարդալ ավելին









