ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրանին, որ նորընտիր կառավարությունը և տնտեսությունը կործանարար հարված կկրեն, եթե Թեհրանը Իսրայելի վրա խոշոր հարձակում ձեռնարկի։ Դրա մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայացուցչին։ Նախազգուշացումը Թեհրանին է փոխանցվել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով, հայտնել է աղբյուրը, որը հրաժարվել է մանրամասներ հաղորդել:
Կարդալ ավելինՔաղաքականություն
Բագրատ Սրբազանը հանգստյան օրերին կլինի Արարատի մարզում. Հայտնի է օրակարգը
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օգոստոսի 10-ին և 11-ին կայցելի Արարատի մարզ, որտեղ կհանդիպի մի շարք համայնքների բնակիչների հետ: Այս մասին հայտնում են Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջում: Ֆեյսբուքյան էջում երկայացվել է նաեւ հանդիպումների ժամանակացույցը: «Սիրելի հայրենակիցներ, մեծ սիրով սպասում ենք մեր հերթական հանդիպումներին: Միասին պետք է կերտենք Հոգևոր Հայաստանը: Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,-ասվում է հաղորդագրությունում:
Կարդալ ավելինԵվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում Ներքին Հանդի խոցելի բնակչությանը. Ֆրանսիայի դեսպան
Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում համայնքի մեկուսացված և խոցելի բնակչությանը։ X-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ կատարած այցին։ «ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունն Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։ Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը։ ԵՄ առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի, որ այդ բնակչությունը մոռացված չէ աշխարհի կողմից»,-…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել ՔՊ Արտաշատի տարածքային կազմակերպության նախաձեռնող խորհրդի նիստ. ինչ է քննարկվել
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն իր էջում հայտնել է, որ գործընկերներիս հետ միասին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի տարածքային կազմակերպության նախաձեռնողի հերթական նիստին։ «Նիստը նախագահում էր ՏԿ խորհրդի նախագահ Կառլեն Մկրտչյանը։ Օրակարգում էր առաջիկայում ՏԿ խորհրդի ընտրությունների վերաբերյալ քննարկում ունենալու հարցը։ Անդրադարձանք նաև այլ քաղաքական հարցերի»,-նշել է Ղազարյանը։
Կարդալ ավելինԱՄՆ հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են. Զախարովա
ԱՄՆ հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի եւ Հայաստանի՝ դարերի ընթացքում ձեւավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արեւմուտքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինչ վերաբերում է Օ՛Բրայենի մերկապարանոց հավաստիացումներին այն մասին, որ Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա դա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժինիրինգի հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում ստեղծել Վաշինգտոնին հարկավոր «իրականություն», որը ոչ մի ընդհանուր բան չունի…
Կարդալ ավելին«Հեզբոլլահը» կարող է Իսրայելին հարվածել անկախ Իրանի մտադրություններից. CNN
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, ըստ երեւույթին, կարող է հարվածել Իրանին անկախ Իրանի մտադրություններից, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրներին։ Ինչպես նշել է ամերիկյան ԶԼՄ-ն, հղում կատարելով աղբյուրին, լիբանանյան շարժումը ավելի արագ է շարժվում իր պլանների իրականացման ուղղությամբ, քան Իրանը, եւ նախատեսում է հարվածել Իսրայելին առաջիկա օրերին։ Իրանն, ըստ երեւույթին, դեռ մտածում է, թե ինչպես արձագանքի, CNN-ին տեղեկացրել են մի քանի պաշտոնատար անձինք։ ԱՄՆ զինվորական պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է CNN-ին, որ Իրանն իրականացրել է…
Կարդալ ավելինԳուրգեն Արսենյանը դադարեցրեց պատգամավորական լիազորությունները․ հայտնի է՝ ով է հաջորդ պատգամավորը
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը դադարեցրել է պատգամավորական լիազորությունները։ ԱԺ-ից հայտնում են , որ Գուրգեն Արսենյանի կողմից ստացել են դիմում` պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Պատգամավորական ցուցակում հաջորդը Արմենուհի Ղազարյանն է։ Արմենուհի Ղազարյանն Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում: Նշենք, որ Գուրգեն Արսենյանը, ըստ շրջանառվող լուրերի, ՌԴ-ում դեսպանի պաշտոնում կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին:
Կարդալ ավելինԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային հանրապետության աջակցության հիմնադրամից 4,2 մլրդ եվրոյի հատկացմանը
Եվրամիության խորհուրդը հավանության է արժանացրել ԵՄ դեսպանների կողմից նախապես համաձայնեցված որոշումը՝ Ուկրաինային հանրապետության աջակցության հիմնադրամից մոտ 4,2 միլիարդ եվրոյի չափով օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին X էջում հայտնել է Խորհրդի Հունգարիայի նախագահությունը։ Գրառման մեջ նշվում է, որ գրավոր գործընթացն ավարտելուց հետո խորհուրդը որոշել է առաջին վճարումը կատարել օգոստոսի 6-ին։ Խորհուրդը նաև նշել է, որ այս որոշումը աջակցում է Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությանը և նրա պետական կառավարման գործունեությանը։
Կարդալ ավելինԲաքուն շարունակում է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը. «Ազատություն»
Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ Երեւանի հետ խաղաղ պայմանագիր չի ստորագրվի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ավելի ճիշտ՝ առանց Անկախության հռչակագրի հիշատակումը Հիմնական օրենքից հանելու։ «Այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», – «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Ավելին, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ դա այս պահին խաղաղ գործընթացի միակ խոչընդոտն է. «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ…
Կարդալ ավելինՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Օլիմպիական խաղերում առաջին մեդալը նվաճելու առթիվ
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին մեդալի նվաճման առթիվ։ Այդ մասին Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,-գրել է դեսպան Դըկոտինյին։
Կարդալ ավելին