ԵՄ ԱԳՆ ղեկավարները համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ տրամադրելու համար. ԶԼՄ

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի հանդիպման ժամանակ համաձայնել են նոր պատժամիջոցներ մտցնել Իրանի դեմ ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ տրամադրելու պատճառով։ Այս մասին տեղեկացրել է DPA գերմանական գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ դիվանագետներին։

Համաձայնեցված պատժամիջոցներն ուղղված են այն ընկերությունների, հաստատությունների եւ անձանց դեմ, որոնք զբաղվում են այդ զենքի արտադրմամբ եւ մատակարարմամբ, հայտնել են ԵՄ դիվանագետները Լյուքսեմբուրգում համապատասխան որոշման կայացումից հետո։

Համաձայնեցված որոշման այլ մանրամասներն առայժմ անհայտ են։ Թե ովքեր են հայտնվելու պատժամիջոցների տակ՝ շուտով կհրապարակվի ԵՄ Պաշտոնական ամսագրում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ պատժամիջոցներ կդրվեն նաեւ Iran Air պետական ավիաընկերության վրա։

Եվրամիությունն ավելի վաղ մի քանի անգամ զգուշացրել է Իրանին ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ չտրամադրելու մասին եւ հայտնել է, որ այդ քայլը դիտարկում է որպես թաբուի խախտում։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին դատապարտել է ԵՄ պլանավորված պատժամիջոցները։ Նա ասել է, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի տրամադրել։

Spread the love