Դատարկահաբն արդյունավետ է միգրենի կանխման համար. Nature Medicine

Դատարկահաբը կարող է նվազեցնել միգրենի նոպաների հաճախակիությունը եւ ինտենսիվությունը, վկայում է Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Հետազոտությանը մասնակցել է քրոնիկական միգրենով տառապող 400 կամավոր։ Նրանց բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբի պացիենտները ստացել են միգրենի դեմ իսկական դեղամիջոց, իսկ երկրորդի մասնակիցները՝ դատարկահաբ ( առանց ակնհայտ բուժական հատկությունների)։ Երրորդ խումբը հանդես է եկել որպես վերահսկիչ եւ ոչ մի ազդեցության չի ենթարկվել։

Փորձաշրջանի ավարտին գիտնականները թարմացրել են մասնակիցների առողջության մասին տվյալները։ Պարզվել է, որ դատարկահաբ ընդունած մարդկանց մոտ նկատվել է միգրենի հաճախության եւ նոպաների ուժի զգալի նվազում։ Այս թերապեւտիկ արդյունքը համեմատելի է եղել իսկական դեղի ազդեցության հետ, որն ընդունել է առաջին խումբը։ Բուժում չստացած խմբում բարելավում չի նկատվել։

Գիտնականները բացատրել են, որ դատարկահաբով բուժման արդյունավետությունը կարող է կապված լինել հոգեբանական գործոնների հետ, ինչպիսին են դրական ակնկալիքները եւ հավատն արդյունավետության հանդեպ։ Այս հետազոտության արդյունքներն ընդգծում են հոգեբանական բաղադրիչի կարեւորությունը քրոնիկական հիվանդությունների, այդ թվում միգրենի բուժման ժամանակ։

 

Spread the love