Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Գազայի հատվածից պատանդների երկրորդ խմբի ազատ արձակումը և հրապարակել նրանց անունները, որոնց թվում է նաև Դոնբասից բնիկ Մաքսիմ Խարկինը։ «Իսրայելի կառավարությունը ողջունում է առևանգվածների դեպի հայրենիք վերադարձը… Նրանց ընտանիքները լիազոր մարմինների կողմից տեղեկացվել են, որ նրանք միացել են Գազայի հատվածում մեր ուժերին և շուտով կուղևորվեն Իսրայելի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գրասենյակի կողմից հրապարակված պատանդների ցանկում է նաև Դոնբասի բնակիչ Խարկինը։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ռազմական հանցագործության «աղվանականացման» սրբագրումը
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2010-ական թվականներ Բաքվում հոկտեմբերի 9-ին անցկացվել է «Անհետ կորած անձանց հարցի լուծման համար ջանքերի համատեղում և համագործակցության ընդլայնում» խորագրով միջազգային համաժողով։ Այնուհետև կազմակերպվել է կոնֆերանսի մասնակիցների շրջայցը Արցախի տարբեր շրջաններ, այդ թվում՝ բռնազավթած Շուշի։ Մասնակիցները շրջել են քաղաքում, եղել են նաև Բաքվի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված հայկական եկեղեցու լուսանկարներից պարզ է դառնում, որ Բաքուն կարծես թե ավարտել է այստեղ իրականացվող վերանորոգման կամայական աշխատանքները, քանի որ շինաշխատանքների…
Կարդալ ավելինԱրման Թաթոյանը հայտարարել է Հայաստանի վարչապետ դառնալու մտադրության մասին
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Մենք ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն ենք։ Աշխատում ենք խնդիրներ լուծելու ուղղությամբ, ձգտում ենք ձևավորել կառավարություն, իսկ ես հավակնում եմ Հայաստանի վարչապետի պաշտոնին։ Խաղաղությունը բացառիկ արժեք է, սակայն խաղաղությունը բազմաթիվ գործընթացների, ամուր անվտանգության համակարգի, համախմբման, այլ ոչ թե պառակտումների արդյունք է։ Մենք կառաջնորդվենք ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոններով, որոնք կարևորագույն նշանակություն ունեն»,- ընդգծել է նա։ Ըստ Թաթոյանի՝ իրենց…
Կարդալ ավելինԱդրբեջանական «DOST»-ի ընդլայնումն ու Փաշաևների կողմից իշխանության կլանման հեռանկարը
Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության համակարգում գործող DOST (Dayanıqlı və Operativ Sosial Təminat Agentliyi)՝ Կայուն և հրատապ սոցիալական ապահովման գործակալություն) գործակալությունը ստեղծվել է Իլհամ Ալիևի՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի հրամանով՝ նախագահի պահուստային ֆոնդի միջոցներով։ Քարվաճառում ևս ադրբեջանական DOST գործակալության մասնաճյուղ է բացվել։ Արցախի տարածքում սա այդ կառույցի թվով երրորդ ստորաբաժանումն է։ Առաջինը հիմնադրվել է 2024 թվականին Շուշիում, երկրորդը՝ Smart DOST անվամբ, գործում է Կովսականի Աղալը բնակավայրում։ Սոցիալական նշանակության այս կառույցի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը շարունակվում է նաև Ադրբեջանի տարածքում։ Սոցիալական և թվայնացման գործառույթների «փաթեթավորմամբ» Ադրբեջանում ծավալվող այս «գործակալական ցանցն» իր վրա…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում
Կառավարությունը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ամբողջական տեքստը։ «Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարների՝ այս ամբիոնից ունեցած ելույթների հիմնական բովանդակությունը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության կոնֆլիկտին։ Այդպիսին էին նաեւ իմ ելույթները 2018-ից 2023 թվականներին։ Նախորդ տարի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 79–րդ նստաշրջանում, առաջին անգամ փորձեցի խոսել ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի, այլ խաղաղության մասին։ Իմ այդ խոսույթը շատ զգույշ էր, շատ անորոշ, չնայած, որ այդ պահին արդեն Հայաստան–Ադրբեջան միջպետական սահմանի ավելի…
Կարդալ ավելինԳևորգ Գրիգորյանը՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու
Գլենդելն արժանի է․ Առաջընթաց, հաշվետվողականություն և թափանցիկություն՝ ինչ է խոստանում Գևորգ Գրիգորյանը… Մեր հայրենակից Գևորգ Գրիգորյանը, որը ԱՄՆ–ում հաջողակ գործարար ու անվանի ճարտարապետ է, որոշել է մասնակցել Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններին։ Նա պաշտոնապես հաստատեց իր թեկնածությունը՝ ներկայացնելով միասնության և առաջընթացի իր տեսլականը։ Հիշեցնենք՝ ընտրությունները տեղի են ունենալու 2026 թ. հունիսի 2-ին։ Գևորգ Գրիգորյանը Գլենդելի հանրության կողմից ճանաչվել և սիրվել է նախևառաջ իր գերժամանակակից շինարարական նախագծերով, որոնք դարձել են մնայուն արժեքներ և համայնքային կյանքի անբաժանելի…
Կարդալ ավելինԿԱՐԵԿՑԱՆՔ, ԹԵ՞ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
Ընթացիկ տարին հոբելյանական է ՄԱԿ/ Միավորված Ազգերի կազմակերպության/ համար: 1945 թվականին հստեղծվեց կազմակերպությունը և այս տարի՝ ութսունամյակի հետ կապված սպասվում են տարբեր միջոցառումներ ներկայացնելով տարբեր աշխատանքներ , որոնք իրականացվել են վերջինիս կողմից ըստ ոլորտնիր և առաջնահերթությունների Օրերս կազմակերպությունը մեր երկրում հարցումներ էր իրականացրել տղամարդկանց շրջանում փորձել մի քանի դրվագով ուսումնասիրել վերջին տարիներին հայ տղմարդու կերպարը և նրա փոփոխությունը: Այս համատեքստում ՄԱԿ-ի հայաստատնյան գրասենյակը հրավիրել էր ԶԼՄ և այլ հասարկական ոլորտի կառույցի ներկայացուցիչների , որպեսզի ներկայացնի…
Կարդալ ավելինՆախիջևանի հետ ցամաքային ուղիղ կապի ներադրբեջանական իրական մոտիվները
Արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարությունն անհանգստացած է նախիջևանցիների տեղաշարժի ազատությամբ։ Պատասխանը, վստահաբար, ո՛չ։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ցամաքային անմիջական կապ ունենալու Բաքվի մտադրություններն առավել արտահայտիչ ու ագրեսիվ են դարձել 2020 թվականի պատերազմից հետո։ Պայմանական «հին» ու «նոր» մտադրությունների համատեքստում Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային անմիջական հաղորդակցությունն, այդուհանդերձ, կարող ենք բաժանել սկզբունքային երկու ուղղությունների՝ արտաքին աշխարհաքաղաքական և ներադրբեջանական։ Վերջինս առանձնահատուկ է ադրբեջանական «միասնական» պետության տրամաբանության և Նախիջևանի՝ ադրբեջանցիների հետ ուղիղ շփումների ու ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտության տեսանկյունից։ Նախիջևանի…
Կարդալ ավելին«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքը Կուբայում լույս տեսնող «Universidad y Sociedad» ամսագրին
Միջազգային հարթակներում ինդեքսավորված “Universidad y Sociedad” գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են «գիտական» մի շարք հոդվածներ, որոնք ունեն քաղաքական կողմնակալ մոտեցումներ, ընդգծված հակահայկական ու հակագիտական ուղղվածություն, պարունակում են բացահայտ կեղծիք, թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։ Հրապարակված հոդվածներում, մասնավորապես՝ Aliyev Zaur Bilal Oglu. (2020). A vision on Armenian-Turk conflict during the beginning of XX century՝ խեղաթյուրված են 1915 թ․ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։ Հայոց ցեղասպանությունը, փաթեթավորելով որպես հարկադիր միգրացիա և հայերին մեղադրելով 518…
Կարդալ ավելինՓոխմարզպետ ռեալ դեմքով .
Լոռու փոխմարզպետ նշանակվեց ԱՐՍԵՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ՝ այսօր կառավարութայն նիստի ժամանակ, ՀՀ վարչապետի որոշմամբ, Արսեն Ղարիբյանը նշանակվել է, Լոռու մարզպետի տեղակալ: Շնորհավորում եմ Լոռու մարզի մեր հարգելի ազգաբանկչությանը , Արսեն Ղարիբյանի մտերիմներին, ճանաչողներին և հարազատներին այն բանի համար, որ հրաշալի անձնավորություն նշանակվել է գործադիր պաշտոնում, իհարկե /պաշտոն/ բառը դժվար է համադրել Ղարիբյանի նման համեստ, պատրաստակամ, աշխատասեր, բանիմաց ՝ ինչպես ժողովուրդն է ասում / մեծի հետ մեծ -փոքրի հետ փոքր/ , մարդ տեսակին: Սակայն ժողովրդի ծոցից …
Կարդալ ավելին







