Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունում։
Կարդալ ավելինՔաղաքականություն
ԱՄՆ-ում կրկին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Արցախահայության վրա հարձակումից հետո Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել 90 ռազմագերիների, այդ թվում՝ բազմաթիվ հայ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը։ «Կոնգրեսը պետք է օրենք ընդունի Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերանայելու համար՝ միջազգային իրավունքը խախտելու համար ռեժիմին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- գրել է նա։
Կարդալ ավելինԽաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ
Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են, ասել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։ «ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը: Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը մեկ ամիս առաջ հայտարարեց։ Դրան հաջորդեցին Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան…
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 25-ին ֆրանսիական կողմի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Կարդալ ավելինԱդրբեջանի կողմից ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ ԱԳՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այս մասին Հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳն-ն: «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն…
Կարդալ ավելինԿկարգավորվեն ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրի դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորագույն ուղղություններից է հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցությունը: Վերջինիս շրջանակներում իրականացվում է անդամ պետությունների միջև էլեկտրոնային առևտրի դեպքում ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների՝ անուղղակի հարկերի գանձման կարգի մասով միասնական քաղաքականության մշակումը, ինչը…
Կարդալ ավելին600 միլիոն դոլար. Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը
Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը: Հնդկական IADN լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնման ընդհանուր ծավալը 2024-2025 թվականների ֆինանսական տարում հասել է 600 միլիոն դոլարի:
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում տեղի ունեցած սողանքի զոհերի ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եթովպիայում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Եթովպիայի Գոֆա գոտում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ Այս դժվարին պահին Հայաստանը համերաշխ է Եթովպիայի կառավարության և ժողովրդի հետ և շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին», – իր գրառման մեջ նշել է ԱԳ նախարարությունը։
Կարդալ ավելինԵվրահանձնաժողովը ՌԴ-ից նավթի մատակարարումների դադարեցման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն է խնդրել
Եվրահանձնաժողովը հավելյալ տեղեկատվություն է խնդրում Հունգարիայի և Սլովակիայի՝ Ռուսաստանից նավթի մատակարարումների դադարեցման հարցով Ուկրաինայի հետ խորհրդակցություններին միջնորդելու հարցում և մերժել է երկրների բողոքներին պատասխանելու համար սահմանված եռօրյա ժամկետը, հայտնում է Reuters-ը։ Հունգարիան և Սլովակիան երկուշաբթի օրը դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով Բրյուսելին միջամտել այն բանից հետո, երբ Կիևը պատժամիջոցների ցանկում ներառեց ռուսական «Լուկօյլ» ընկերությանը՝ դադարեցնելով մատակարարումները երկու երկրներին Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարով: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ Եվրահանձնաժողովը երեք օր ժամանակ ունի…
Կարդալ ավելինԳնել Սանոսյանը այցելել է Կիրանց
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց: Հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարին ուղեկցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը։ Նախարար Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Այս պահին կատարվում է ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ:
Կարդալ ավելին







