Նաթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել՝ Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարվածի առիթով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել,մ որպեսզի որոշում ընդունի երեկ ֆուտբոլային դաշտում 12 երեխայի մահվան պատճառ դարձած հրթիռային հարձակմանը Իսրայելի պատասխանի մասին, հայտնում է Times of Israel-ը։

Տարբեր պաշտոնյաներ ենթադրել են, որ ակնկալվում է, որ կառավարությունը հավանություն կտա  լայնածավալ պատասխան քայլերին, թեև դրանց ծավալը դեռ պետք է պարզել:

Հարց է առաջացել նաև, թե արդյո՞ք դա կհանգեցնի լիբանանյան շարժման հետ լայնածավալ պատերազմի։

Իսրայելի վարչապետի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել անվտանգության կաբինետի նիստից։

Դատելով լուսանկարներից՝ Նաթանյահուին միացել են պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ազգային անվտանգության խորհրդական Ցախի Հանեգբին, Նաթանյահուի աշխատակազմի ղեկավար Ցախի Բրավերմանը, «Մոսադի» ղեկավար Դավիդ Բարնեան (որը վերադարձել է Հռոմի բանակցություններից), «Շին Բետի» տնօրեն Ռոնեն Բարը, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ  Հերցի Հալևին, Նաթանյահուի ռազմական քարտուղար Ռոման Գոֆմանը և կառավարության այլ անդամներ։

Հիշեցնենք, որ Իսրայելը կատարվածի համար մեղադրել էր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը։ «Հեզբոլլահն» իր հերթին կտրականապես հերքում է հրթիռային հարձակմանն իր առնչությունը:

Spread the love