Հանրապետության տարածքում` հուլիսի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 29-ի և 31-ի ցերեկը, oգոստոսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսային՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով, 30-ի ցերեկը, 31-ին նույնքան կբարձրանա։
«Հայպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ՝ Երևանում հուլիսի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +26+29,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+21,
Լոռի՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+24,
Տավուշ՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +23+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+23,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+31,
Արարատ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +31+33,
Արմավիր՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +21+23,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+22: