ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներ, Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը: 29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն ու հռչակելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է,…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Էրդողանի և Ասադի` 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում. ԶԼՄ-ներ
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի՝ 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Turkiye թերթը՝ հղում անելով Անկարայում իր աղբյուրներին՝ պնդելով, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերին։ Հրատարակության համաձայն՝ որպես հանդիպման վայր են դիտարկվում Ռուսաստանը, Պարսից ծոցի երկրները և Իրաքը։ Նշվում է, որ Դամասկոսի վարչակազմը «պատրաստվում է՝ կենտրոնանալով Իրաքի վրա»։ «Անկարան ցանկանում է, որ [հանդիպման նախապատրաստման] գործընթացը հանգիստ լինի։ Թե որ երկրում կկայանան բանակցությունները,…
Կարդալ ավելինՀայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը
Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։ Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության»…
Կարդալ ավելինՊուտինը թալիբներին անվանել է ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի դաշնակիցներ
«Թալիբան» շարժումը վերահսկում է իշխանությունը Աֆղանստանում և հետևաբար շահագրգռված է այս երկրում կայունությամբ՝ լինելով ահաբեկչության դեմ պայքարում մեր դաշնակիցը, ըստ Интерфакс-ի՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Թալիբան շարժումը որոշակի պարտավորություններ է ստանձնել։ Իսկ ընդհանրապես, դեռ կան խնդիրներ, որոնք մշտապես պահանջում են երկրի կառավարության և թե միջազգային հանրության ուշադրությունը։ Բայց ընդհանուր առմամբ, պետք է ելնել նրանից, որ «Թալիբանը» վերահսկում է իշխանությունը երկրում։ Եվ այս առումով թալիբները, իհարկե, մեզ համար դաշնակիցներ են ահաբեկչության դեմ պայքարում», – ՇՀԿ գագաթնաժողովից…
Կարդալ ավելինԻրանում ՀՀ դեսպանը առողջապահական քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել
Հունիսի 30-ին ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի (ԹԲԳՀ) նախագահ դոկտ. Հոսեյն Ղենաաթիի և ԹԲԳՀ-ի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ դոկտոր Մոհամմադ Հոսեյն Այաթիի հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Այս հանդիպմանը ներկա էին նաև համալսարանի միջազգային կապերի տնօրեն դոկտոր Մոհամմադ Հոսեյն Նեկուֆարը, բուժքույրական և մանկաբարձության ֆակուլտետի միջազգային փոխնախագահ դոկտոր Արփի Մանուկյանը և ԹԲԳՀ-ի ու հայկական համալսարանների և գիտական կենտրոնների հետ համագործակցության գրասենյակի անդամ դոկտոր Մասումե Մաջիդին:…
Կարդալ ավելինՆոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ Արմեն Գրիգորյան
Անվտանգության ոլորտում մեծ հաջողություններ ունենք դիվերսիֆիկցիայի հարցում, բայց նույնը չենք կարող ասել էկոնոմիկայի ոլորտի մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այստեղ բազմաշերտ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ մեծ աշխատանք։ է տարվում եւ պատահական չէ, որ ապրիլի 5-ի առաջնահերթ օրակարգային խնդիրները հենց տնտեսական են եղել, դիմակայունության եւ դիվերսիֆիկացիայի մասին են եղել: Որոշ դեպքերում երկարաժամկետ ենք փորձում հարցերը լուծել: Օրինակ, նոր…
Կարդալ ավելինԲաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության համաձայնագրի կնքման համար։ Այս մասին հայտնել է արտաքին գորերի նախարար Արարատ Միրզոյանը վրացի գործընկերոջ հետ Թբիլիսիի համատեղ մամուլի ասուլիսում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար։ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական սահհմանազատման գործընթացը սկսելու եւ շարունակելու կարեւորությունը՝ նշելով, որ այն ընթանում է Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս գործընթացի շարունակմանը։ Զուգահեռ ընթանում է խաղաղության համաձայնագրի պատրաստումը, Հայաստանն այստեղ եւս տրամադրված է շատ…
Կարդալ ավելինԱստանայում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը
Աստանայում, ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, եռակողմ հանդիպում է տեղի ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամեդ Շահբազ Շարիֆի միջև, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մինչ այս կայացել է Ալիևի և Էրդողանի երկկողմ հանդիպումը։
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսին Անկախության օրվա կապակցությամբ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսին Անկախության օրվա կապակցությամբ: «Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Գիտակցելով օրվա նշանակությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ X-ի իր էջում։
Կարդալ ավելինԻ՞նչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը
Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների վիճակին, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին, Պաղեստինի դեմ Իսրայելի ագրեսիան, սիրիական կարգավորումը և Քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր։ Այս մասին ասված է բանակցությունների արդյունքներով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանային և համաշխարհային կայունության ապահովման համար։…
Կարդալ ավելին









