Թրամփն անընդունելի է անվանել պատերազմին վերջ տալու Պուտինի պայմանները

Թրամփն անընդունելի է անվանել պատերազմին վերջ տալու Պուտինի պայմանները

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանները, որոնք առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անընդունելի են, գրում է BBC-ն։ Պուտինը Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի նախօրեին հայտարարել է, որ բանակցությունների պայմանը ուկրաինական զորքերի դուրսբերումն է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքից, ինչպես նաև Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։ «Ոչ, դրանք անընդունելի են», – պատասխանել է Թրամփը հաղորդավարի ուղիղ հարցին։ Բանավեճի ընթացքում Թրամփը կրկին ասել է, որ ինքը…

Կարդալ ավելին

Իրանում լռության օր է՝ նախագահի ընտրություններից առաջ

Իրանում լռության օր է՝ նախագահի ընտրություններից առաջ

Իրանի նախագահի թեկնածուների ընտրարշավի ժամկետն ավարտվել է, տեղի ժամանակով ժամը 8.00-ին երկրում լռության օր է։ Ինչպես տեղեկացվել է իսլամական հանրապետության ընտրական շտաբի հայտարարությունում, բոլոր թեկնածուներին, կուսակցություններին, քաղաքական շարժումներին, նրանց կողմնակիցներին առաջարկվում է ձեռնպահ մնալ որեւէ ագիտացիոն միջոցառումից՝ ի պաշտպանություն թեկնածուների, հատկացված ժամկետի ավարտից հետո, ինչպես նաեւ չկրել որեւէ ագիտացիոն սիմվոլիկա քվեարկության օրը։ Նախագահի աթոռի համար պայքարի մեջ կմտնեն հինգ քաղաքական գործիչներ։ Նրանց մեջ են խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, հոգեւոր առաջնորդի…

Կարդալ ավելին

Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն անհեթեթ է համարում Շոյգուի եւ Գերասիմովի ձերբակալության ՄՔԴ օրդերները

Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն անհեթեթ է համարում Շոյգուի եւ Գերասիմովի ձերբակալության ՄՔԴ օրդերները

Ռուսաստանը չի ճանաչում եւ անհեթեթ է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ձերբակալության օրդերները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ճանաչում այդ դատարանի իրավազորությունը, մենք համապատասխան ստատուտի անդամ չենք։ Հետեւաբար, մենք չենք ճանաչում այդ օրդերները»,- ասել է Պեսկովը։ «Մենք դրանք համարում ենք բավական անհեթեթ, ինչպես եւ անցած երկու օրդերները, որոնք առնչվում էին պետության ղեկավարին եւ մեր…

Կարդալ ավելին

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ ՇՀԿ գագաթնաժողովում. Կրեմլ

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ ՇՀԿ գագաթնաժողովում. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների կողմից իրականացված հանցավոր հարձակումը, համերաշխություն է հայտնել ռուս ժողովրդին, անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Պուտինն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ցավակցությունների ու արտահայտած աջակցության համար։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել հակաահաբեկչական ուղղությամբ գործողությունների սերտ համակարգումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա անձնական շփումների…

Կարդալ ավելին

Միրզոյանը եւ Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Միրզոյանը եւ Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:        

Կարդալ ավելին

Բայրամովը Խովաևին ասել է, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է

Բայրամովը Խովաևին ասել է, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է

«Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ պնդումները» բանակցային գործընթացի համար հիմնական խոչընդոտն են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը, հայտնում է АПА-ն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը Խովաեւին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։          

Կարդալ ավելին

Հայաստանի ինքնիշխանության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ. Ոսկանյան

Հայաստանի ինքնիշխանության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ. Ոսկանյան

Նրանք, որոնք պարբերաբար մաշեցնում են «ինքնիշխանություն» բառը, պետք է նաև հստակ արձանագրեն, որ Հայաստանի ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև գոյության իսկ թիվ մեկ մշտական մարտահրավերը և վտանգը բխում է արհեստածին Ադրբեջանից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է իրանագետ, ԵՊՀ արեւելագիտութան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Ըստ այդմ, եթե ինչ-որ մեկն իրոք ձգտում է Հայաստանի ինքնիշխանությանը կամ դրա ամրապնդմանը, ապա չի կարող չխոսել այս գոյութենական մարտահրավերի և վտանգի չեզոքացման կամ ոչնչացման մասին։ Չի կարող ինչ-որ մեկը…

Կարդալ ավելին

ԵՄ-ը իրավաբանական սողանցք է մտածել, որպեսզի շրջանցի Ուկրաինայի աջակցության Հունգարիայի վետոն. FT

ԵՄ-ը իրավաբանական սողանցք է մտածել, որպեսզի շրջանցի Ուկրաինայի աջակցության Հունգարիայի վետոն. FT

Ինչպես գրել է Financial Times-ը, ԵՄ-ը մշակել է իրավաբանական սխեմա, որպեսզի շրջանցի Ուկրաինայի համար զենք գնելու Հունգարիայի վետոն՝ ի հաշիվ այս տարի սառեցված ռուսական ակտիվների։ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը FT-ին հայտնել է, որ, քանի որ Հունգարիան ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտները հատկացնելու մասին, նա «չպետք է լինի այդ փողերի օգտագործման մասին որոշման մի մասը»։ Նա ավելացրել է, որ գտնված շրջանցող ուղին «դժվար է, ինչպես եւ ցանկացած իրավաբանական լուծում, բայց այն…

Կարդալ ավելին

ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։ Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։ Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին…

Կարդալ ավելին

Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել

Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել

Ադրբեջանի իշխանությունները տեղեկացնում են, որ օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել։ Ինչպես տեղեկացրել է APA-ն,  վերաբնակված «բնակիչների« թվի մասին տեղեկությունը հրապարակել է օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։ Նա նշել է, որ առաջիկայում վերաբնակեցումը Ստեփանակերտում եւ հարակից շրջաններում կշարունակվի. «Նրանք պետական ձեռնարկությունների աշխատակիցներն են, մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով։ Ներկայում Խանքենդիում (Ադրբեջանում այդպես են անվանում Ստեփանակերտը) գործում են 43 օբյեկտներ, դրանցում աշխատում է 322 մարդ։ Առաջիկայում նախատեսվում է բացել…

Կարդալ ավելին
1 51 52 53 54 55 212