Հայաստանի կողմից Պաղեստինը անկախ պետություն ճանաչելու մասին հայտարարությունից հետո արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան գոհունակություն է հայտնում Հայաստանի կողմից Պաղեստինը ճանաչելու որոշման կապակցությամբ։
Կարդալ ավելինՔաղաքականություն
ԵՄ-ն Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու հարցը կքննարկի հունիսի 24-ին
Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի՝ հունիսի 24-ին կքննարկեն Վրաստանի դեմ հնարավոր սահմանափակումները՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման առնչությամբ։ Դրա մասին հայտնել է Euractiv պորտալը։ Նախագծում ասվում է, որ որպես անհապաղ պատասխան ԵՄ-ն ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի շրջանակում կարող է դադարեցնել բարձր մակարդակի երկկողմ այցերը, հանդիպումներն ու միջոցառումները, միաժամանակ սառեցնել քննարկումները, բանակցությունները և երկկողմ համաձայնագրերի ստորագրումը։ Բացի դրանից, ԵՄ երկրները քննարկում են Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, դադարեցնելու «Վրաստանի իշխանություններին օգուտ բերող» նախագծերի ֆինանսավորումը և քննարկում են…
Կարդալ ավելինՓաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները
Հունիսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից: Ամփոփվել են Կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։
Կարդալ ավելինԱյս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է. ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը
ԱԺ-ում ընդդիմադիր ֆրակցիաների կողմից հրավիրված «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» թեմայով արտահերթ նիստին զուգահեռ, որին ՔՊ-ն, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը, հրաժարվեց մասնակցել, փոխարենը ԱԺ քննարկման օրակարգ բերեց «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումներ անցկացնելու հարցը:Այս մասին ասվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունում: Ըստ խմբակցության` այս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված և ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այն նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը գործող…
Կարդալ ավելինԻսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կկարգավորեն հակամարտությունը առաջիկայում։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։ «Իմ կարծիքով՝ դա կշարունակվի առնվազն մինչեւ 2024թ. վերջ»,- թերթը մեջբերել է Սպիտակ տան աղբյուրի խոսքերը։ Նա պարզաբանել է, որ Իսրայելի զորքերի դուրսբերման հարցը սեկտորից դարձել է գայթաքար ճգնաժամի լուծման հարցում։ Բայդենի վարչակազմում մտահոգ են, որ քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների, մարտական գգործողությունները Գազայում կարող են շարունակվել եւս մի քանի…
Կարդալ ավելինԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հինգշաբթի կայացած նիստում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը, տեղեկացրել է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիան։ «ԵՄ մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զգալի եւ բովանդակալից 14-րդ փաթեթը ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի։ Այդ փաթեթը նախատեսում է նոր միջոցներ եւ ուժեղացնում արդեն գոյություն ունեցող սահմանափակումների գործողությունը՝ փակելով դրանք շրջանցելու հնարավորությունը»,- նշվել է բելգիական նախագահության X ցանցի հաղորդագրությունում։
Կարդալ ավելինԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ Նյու Հեմփշիրի նահանգից) եւ Ռոջեր Ուիքերը (հանրապետական Միսիսիպիի նահանգից) նամակ են ուղարկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ խնդրելով աշխատել Բելառուսի ընդդիմությանը համաշխարհային կազմակերպությունում մշտական դիտորդի կարգավիճակ տալու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։ «Աջակցությունն այս հարցում կդառնա ոչ երկիմաստ ազդանշան այն մասին, որ Բելառուսի կառավարությունը չի կատարել խաղաղ, անվտանգ, դեմոկրատական եւ բարգավաճ երկրի ստեղծմանն աջակցելու իր պարտավորությունները»,- կարծում են Շահինն ու Ուիքերը։ ՄԱԿ մշտական դիտորդները կարող են այցելել նիստերի…
Կարդալ ավելինՀՀ-ում ընթացող բարեփոխումները և Հվ. Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն են. Գերմանիայի դեսպան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում ներդրված ջանքերի համար եւ ընդգծել փոխգործակցության կայուն զարգացման կարեւորությունը: «ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցությունն ու պատգամավորական ակտիվ փոխայցերը, խորհրդարաններում բարեկամական խմբերի առկայությունը, անխոս, վկայությունն են մեր երկրների միջեւ բարձր…
Կարդալ ավելինՀայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը․ ԱԳՆ
Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը։ «ՄԱԿ-ի Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարի, պաշտպանված խմբերի ապամարդկայնացման և բռնության հրահրման դեմ պայքարի իր հաստատակամ դիրքորոշումը: Մենք կշարունակենք գործել բազմակողմ և արդարադատության համաշխարհային համակարգերում՝ կանխարգելման, հաշվետվողականության և խաղաղության առաջխաղացման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում։
Կարդալ ավելինԿրեմլում կդիտարկեն Վրաստանի առաջարկները վիզային ռեժիմը չեղարկելու մասին. Պեսկով
Համապատասխան ռուսական գերատեսչությունները կդիտարկեն վրացական կուսակցության դիմումը՝ չեղարկելու վիզային ռեժիմը ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քրատուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ոչ, անկեղծ ասած՝ չեմ տեսել, բայց եթե եղել է, ապա մենք, նշանակում է, կտեսնենք։ Եվ իհարկե, մեր համապատասխան գերատեսչությունները կուսումնասիրեն այդ դիմումը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կլինի արդյոք որեւէ արձագանք վրացական կուսակցության առաջարկին ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին։ Ավելի վաղ վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության»…
Կարդալ ավելին








