ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հինգշաբթի կայացած նիստում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը, տեղեկացրել է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիան։
«ԵՄ մշտական ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զգալի եւ բովանդակալից 14-րդ փաթեթը ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի։ Այդ փաթեթը նախատեսում է նոր միջոցներ եւ ուժեղացնում արդեն գոյություն ունեցող սահմանափակումների գործողությունը՝ փակելով դրանք շրջանցելու հնարավորությունը»,- նշվել է բելգիական նախագահության X ցանցի հաղորդագրությունում։