Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր կադրային նշանակում է արել

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գոռ Ալոյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ:

Գոռ Արամայիսի Ալոյանի

կենսագրությունը

Ծնվել է 1986թ. նոյեմբերի 7-ին Երևան քաղաքում:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, 2010թ.՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2012թ.՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է  իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2012-2013թթ.`  Արմավիրի մարզի դատախազության դատախազ,

I-XI.2013թ.`  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ,

2013-2016թթ.`  Արմավիրի մարզի դատախազության դատախազ,

2016-2017թթ.`  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ,

2017-2019թթ.`  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,

2019-2020թթ.`  ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,

2020-2021թթ.`  Տավուշի մարզի դատախազի տեղակալ,

2021-2024թթ.՝ Տավուշի մարզի դատախազ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի երեք երեխա:

Spread the love