Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում են օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ուղևորներից մեկը՝ Գոհար Հակոբյանը:
Նրա խոսքով երեկ՝ հունիսի 18-ին՝ ժամը 11:15-ին սպասվող չվերթը երեք անգամ հետաձգվել է, ինչի պատճառով ուղևորները մոտ 12 ժամ է՝ գտնվում եմ օդանավակայանում: