Ադրբեջանը պնդում է, որ Արցախի նախկին ղեկավարների քննությունը շարունակվում է «միջազգային իրավունքի պահպանմամբ»

Ադրբեջանը պնդում է, որ Արցախի նախկին ղեկավարների քննությունը շարունակվում է «միջազգային իրավունքի պահպանմամբ»

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հավաստիացրել է, որ Արցախի առեւանգված նախկին ղեկավարների քննությունը շարունակվում է «միջազգային նորմերի, միջազգային կոնվենցիաների պահպանմամբ», տեղեկացրել են արդբեջանական ԶԼՄ-ները։ «Նա ասել է, որ այն բանից հետո, երբ վերջնական մեղադրանք ներկայացվի, նրանց գործը կուղարկվի դատարան»,- գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։        

Կարդալ ավելին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

Անօդաչուն Լիբանանի հարավում գրոհել է մի մեքենայի վրա, տեղեկացրել է Al Jazeera-ն։ Նախնական տեղեկությունները վկայում են այն մասին, որ մեքենայի վրա նկատվել են մի քանի անօդաչուներ, նրանցից մեկը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ հարվածի հետեւանքով զոհվել է երկու մարդ։ Reuters գործակալությունը, հղում կատարելով անվտանգության ծառայության երկու աղբյուրների, տեղեկացրել է, որ դա իսրայելական հարված էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երկու անդամի դեմ։        

Կարդալ ավելին

Լեգիտիմության ենթավերնագիրը պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո. Փաշինյան

Լեգիտիմության ենթավերնագիրը պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, և շատ կարևոր է, ի վերջո, պատասխանել հետևյալ…

Կարդալ ավելին

Բաշկորտոստանում զանգվածային բողոքի ցույցեր չկան, կան առանձին դրսեւորումներ. Պեսկով

Բաշկորտոստանում զանգվածային բողոքի ցույցեր չկան, կան առանձին դրսեւորումներ. Պեսկով

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Բաշկորտոստանում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերը համատարած չեն, կան առանձին դրսեւորումներ։ Այս մասին նա լրագրողներին ասաց ճեպազրույցում։ «Ես չէի համաձայնի զանգվածային անկարգություններ և բողոքի ակցիաներ ձևակերպումների հետ։ Չկան անկարգություններ, բողոքի ակցիաներ։ Կան անհատական ​​դրսեւորումներ, որոնք պատկանում են բացառապես տեղական իշխանությունների եւ իրավապահ մարմինների իրավասությանը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը հետեւում է Բաշկիրիայում զանգվածային ցույցերին։ Բաշկորտոստանի Հանրապետության Բայմակ քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել հունվարի…

Կարդալ ավելին

Պակիստանն Իրանի հետ լարվածության աճի ֆոնին ազգային անվտանգության հանձնաժողով է հրավիրել

Պակիստանն Իրանի հետ լարվածության աճի ֆոնին ազգային անվտանգության հանձնաժողով է հրավիրել

Պակիստանի բարձրաստիճան զինվորականները և կառավարության անդամները ուրբաթ օրը կհավաքվեն Ազգային անվտանգության կոմիտեի նիստին՝ Իրանի հետ լարվածության աճի պատճառով, հայտնում է պակիստանյան Dawn լրատվական պորտալը։ Հանձնաժողովի նիստը կգլխավորի վարչապետ Անվար ուլ Հակ Քաքարը։ Ներկա կլինեն նաեւ, մասնավորապես, Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը եւ երկրի հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Իրանի հետ լարվածության աճի պատճառով Պակիստանի կառավարության ղեկավարը դադարեցրել է Շվեյցարիայի Դավոսի ֆորումի իր այցը։          

Կարդալ ավելին

Այսօր Հրանտ Դինքի մահվան 17–րդ տարելիցն է

Այսօր Հրանտ Դինքի մահվան 17–րդ տարելիցն է

Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Հրանտ Դինքի մահվան 17-րդ տարելիցը։ Հրանտ Դինքը Թուրքիայի երևելի մտավորականերից մեկն էր, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ՝ հետևից գլխին արձակված հրազենային երեք կրակոցից, ազգային հողի վրա։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը…

Կարդալ ավելին

Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար. Միրզոյան

Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար. Միրզոյան

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին իր հայտարարության մեջ: Նա նաեւ նշել է. «Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ…

Կարդալ ավելին

2023-ին ԿԽՄԿ-ն հարազատներին փնտրողներից շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ է ստացել

2023-ին ԿԽՄԿ-ն հարազատներին փնտրողներից շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ է ստացել

2023թ.-ին ԿԽՄԿ-ն իրենց հարազատներին փնտրող ընտանիքներից շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ է ստացել. X-ի միկրոբլոգում տեղեկացնում է ԿԽՄԿ Հայաստանի պաշտոնական էջը։ «Անցյալ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԿԽՄԿ-ն ստացել է շուրջ 3300 անհատական այցելություն և հեռախոսազանգ՝ իրենց հարազատներին փնտրող կամ որևէ տեղեկատվության կարիք ունեցող ընտանիքներից»,-գրել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից:        

Կարդալ ավելին

ՌԴ ԱԳՆ. Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում՝ Նախիջևան տանող ճանապարհին

ՌԴ ԱԳՆ. Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում՝ Նախիջևան տանող ճանապարհին

Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում՝ Նախիջևան տանող ճանապարհին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ՝ մենք չպետք է ամաչենք 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ հայտարարությունների գնահատման կարևորության հարցում։ Շատ տխուր է, որ Հայաստանի համար շահավետ այնպիսի գործնական բան, ինչպիսին է Սյունիքի մարզով երթուղու բացումը, դեռ մնում է թղթի վրա»,- ասել է Լավրովը։ Պատճառը, ըստ նրա, Երևանի դիրքորոշման մեջ է. ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, ինչ-որ մեկն այս հարցում Երևանին խորհուրդներ է…

Կարդալ ավելին

Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին աջակցող կարևոր հանձնառության համար. Ալեն Սիմոնյան

Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին աջակցող կարևոր հանձնառության համար. Ալեն Սիմոնյան

Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար: Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։        

Կարդալ ավելին
1 76 77 78 79 80 197