Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին. ՀՀ ԱԳՆ

Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին. ՀՀ ԱԳՆ

34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավորները սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական։ Այդ մասին X-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն․ «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին, ընդգծում ենք նման քաղաքականության կանխարգելման և իրավունքների պահպանման անհրաժեշտությունը»։        

Կարդալ ավելին

Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողին

Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին: Այս մասին  տեղեկացնում են կառավարությունից։ Վարչապետը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակակառուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է և գործադիրը հետևողականորեն շարժվում է հակակառուպցիոն մեխանիզմների զարգացման և ինստիտուտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է գործընկեր պետությունների հետ ծրագրերի հետագա…

Կարդալ ավելին

Հայաստանը աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանը աջակցում է «մեկ Չինաստան» սկզբունքին. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

RadarArmenia-ի հարցին ի պատասխան, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը, ԱԳՆ-ից արձագանքել են, որ Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: «Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։        

Կարդալ ավելին

ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ԱԳՆ

ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները․ Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն: ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին: Հիշեցնենք, որ նախարար Միրզոյանի այցը Սիրիայի, մասնավորապես Դամասկոս և Հալեպ քաղաքներ կայացավ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այցի ժամանակ նախարարը փոխանցեց ՀՀ…

Կարդալ ավելին

Ստամբուլում Էրդողանը անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի

Ստամբուլում Էրդողանը անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի, տեղեկացրել է հանրության հետ կապերի կոմիտեի տնօրեն Ֆահրեթթին Ալթունը։ «Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ շաբաթ օրը, հունվարի 13-ին, ժամը 14.30-ին (11.30 GMT) Ստամբուլի Դոլմաբահչեի գրասենյակում տեղի կունենա խորհրդակցություն անվտանգության հարցերի վերաբերյալ»,- գրել է Ալթունն Х-ի իր միկրոբլոգում։ Հանդիպմանը ներկա կլինեն արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Գլխավոր շտաբի պետ Մեթին Գուրաքը եւ…

Կարդալ ավելին

ԿՀՎ-ն Իսրայելի համար տեղեկություն է հավաքում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների գտնվելու տեղի մասին. The New York Times

ԿՀՎ-ն Իսրայելի համար տեղեկություն է հավաքում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների գտնվելու տեղի մասին. The New York Times

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ստեղծել է նոր թիրախային խումբ, որը հետախուզական տվյալներ է հավաքում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների եւ պատանդների գտնվելու տեղի մասին եւ դրանք փոխանցում է Իսրայելին, գրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին։ Նոր խմբի ստեղծման կարգադրությունն արվել է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո։ ԱՄՆ-ն բաձրացրել է նաեւ ՀԱՄԱՍ-ի գերակայությունն իր ցուցակում՝ չորրորդից բարձրացնելով ավելի շտապ՝ երկրորդ մակարդակ։ Առաջին մակարդակում ԱՄՆ «գլխավոր թշնամիներն են՝…

Կարդալ ավելին

Ամենավտանգավոր մոլորություններից է՝ Բաքվի վարչախումբն, կարող է համաձայնել ՀՀ-ի համար ոչ մահացու պայմաններով խաղաղության

Ամենավտանգավոր մոլորություններից է՝ Բաքվի վարչախումբն, կարող է համաձայնել ՀՀ-ի համար ոչ մահացու պայմաններով խաղաղության

Մեր հասարակությանը պարբերաբար «ներարկվող» ամենավտանգավոր մոլորություններից մեկն այն է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբն, իբր, կարող է համաձայնել Հայաստանի համար գոնե ոչ մահացու պայմաններով խաղաղության։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: «Ըստ ամենայնի, որպես նման մոլորության չբարձրաձայնվող, սակայն հիմնական փաստարկ է դիտարկվում այն, որ այդպիսի խաղաղությունը ձեռնտու կարող է լինել Բաքվին և շատ հարցերում վերջինիս օպերատոր Անկարային, որովհետև դրանով հնարավոր կդառնա չեզոքացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Սա,…

Կարդալ ավելին

Եվրախորհրդարանի մոտ 120 անդամ Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդրագիր է ստորագրել

Եվրախորհրդարանի մոտ 120 անդամ Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդրագիր է ստորագրել

Եվրախորհրդարանի մոտ 120 անդամ Ստրասբուրգում Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու խնդրագիր է ստորագրել, ուրբաթ հայտարարել է ֆինն եվրապատգամավոր Պետրի Սարվաաման։ 7-րդ հոդվածը թույլ է տալիս միությանը դադարեցնել անդամությունը «այնպիսի արժեքների» համառ խախտման» համար, ինչպիսին են մարդու իրավունքները, դեմոկրատիան, հավասարությունը եւ օրենքի գերակայությունը։ Եթե Եվրահանձնաժողովի անդամների մեկ երրորդը եւ խորհրդարանի (705 անդամ) երկու երրորդի մեծամասնությունը համաձայնի սրան, «որակյալ մեծամասնությունը» կարող է դադարեցնել միության անդամի իրավունքները, ներառյալ Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքը։ Եվրախորհրդարանի ֆինն պատգամավոր Պետրի Սարվաաման խնդրագիրը…

Կարդալ ավելին

ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է. ԱԳՆ

ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է. ԱԳՆ

ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը երկկողմ քննարկումների օրակարգում է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Միաժամանակ հայտնում ենք, որ կողմերն արձանագրել են ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կանոնակարգման հարցում իրավական ձևակերպման կարևորությունը՝ ազգային վարորդական վկայականների հիման վրա առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով»,– նշում է ԱԳՆ–ն։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի…

Կարդալ ավելին

Թուրքիայում աշխատում են Էրդողանի եւ Պուտինի հանդիպման ուղղությամբ

Թուրքիայում աշխատում են Էրդողանի եւ Պուտինի հանդիպման ուղղությամբ

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը քննարկվում է, հանգամանքները համաձայնեցվում են դիվանագիտական խողովակներով, բայց ամսաթվի եւ տեղի մասին որոշակիություն առայժմ չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։ «Առայժմ որեւէ որոշակիություն չկա։ Հանդիպումն օրակարգում է, համապատասխան աշխատանք է կատարվում դիվանագիտական խողովակներով։ Որեւէ որոշակի բան առայժմ չկա»,- ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։        

Կարդալ ավելին
1 94 95 96 97 98 212