Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ ՄԻՊ-ից NEWS.,am-ին հայտնում են, որ պաշտպանը դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել…
Կարդալ ավելինԱյլ
Փարիզի քաղաքապետը միացել է Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոնի հետ պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին. X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։ Կոնֆերանսին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Կարդալ ավելինՆաթանյահու. Իսրայելն անհրաժեշտության դեպքում անսասան կդիմակայի ամբողջ աշխարհին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ երեկոյան կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Իսրայելը «անհրաժեշտության դեպքում անսասան կդիմակայի ամբողջ աշխարհին», հաղորդում է Times of Israel-ը։ Նա նաև արաբական պետությունների ղեկավարներին կոչ է արել հանդես գալ ՀԱՄԱՍ շարժման դեմ: Ըստ Իսրայելի վարչապետի, այդ խմբավորումը «Գազային բերեց միայն աղետ, միայն արյունահեղություն և աղքատություն»: Ավելին, ըստ Նաթանյահուի, դա «ահաբեկչության և չարիքի իրանական առանցքի անբաժանելի մասն է, և այդ առանցքը «վտանգում է ընդհանուրնառմամբ ամբողջ աշխարհը և ամբողջ արաբական աշխարհը»: Նաթանյահուն…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳՆ-ն Իրանին կոչ է արել «համապատասխան քայլեր» ձեռնարկել ՀՀ-ում Իրանի դեսպանի հարցազրույցի առիթով
Մենք խստորեն դատապարտում ենք նոյեմբերի 10-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սուբհանիի՝ հայկական ՍիվիլՆեթ հարթակին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած սադրիչ բնույթի անհիմն հայտարարությունները։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ Ըստ Հաջիզադեի, «այդ մտքերը խաթարում են ադրբեջանա-իրանական հարաբերությունները, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, և միևնույն ժամանակ հակասում են նրան, ինչ ասել է Իրանի նախագահը նոյեմբերի 9-ին Տաշքենդում երկու երկրների…
Կարդալ ավելինԼավրով. ԵՄ-ն չի կարողանա Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից
Եվրամիությունը որոշել է Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և չի փորձում թաքցնել դա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա, ԵՄ ծրագրերը չեն իրականանա։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը նրա հարցազրույցից մի հատված է հրապարակել լրագրող Պավել Զարուբինը իր Telegram ալիքում, հայտնում է 360 հեռուստաալիքը։ «Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները։ Դա չի ստացվի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատմությամբ…
Կարդալ ավելինԱրցախից տեղահանված ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է.Ղազարյան
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոլեկտիվ կերպով մի խումբ մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Այս մասին կառավարության լրատվականի հետ զրույցում ասել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու և փախստական ճանաչելու որոշում է կայացրել։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրվում է 1 տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ։ «Այդ կարգավիճակը տրամադրվում է, երբ տեղի է ունենում…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնում է Միացյալ Թագավորություն. հայտնի է օրակարգը
Նոյեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ: ՀՀ ԱԳ նախարարը մայիսին Երևանում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսին ընդգծել էր. «Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Մենք արժևորում ենք Հայաստանի և ՄԹ…
Կարդալ ավելինԷրդողան. Թուրքիայում դատական ճգնաժամը լուծելու համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հայտարարել է, որ խորհրդարանը կարող է օրենսդրական ուղղում ընդունել դատական ճգնաժամը լուծելու համար, որը բխում է երկրի երկու բարձրագույն դատարանների միջև աննախադեպ բախումից, հայտնում է Reuters-ը։ Դատարանների միջև աննախադեպ առճակատումն այս շաբաթ օրենքի գերակայության շուրջ բանավեճ առաջացրեց, երբ Վճռաբեկ դատարանը մերժեց կատարել Սահմանադրական դատարանի որոշումը բանտարկված պատգամավորի նկատմամբ և քրեական գործ հարուցեց Գերագույն դատարանի դատավորների դեմ: «Դժվար չէ իրավաբանական միջոցներ ձեռնարկել (Սահմանադրական դատարան) անհատական բողոքների վերաբերյալ, – Սաուդյան Արաբիայից…
Կարդալ ավելինԱրցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան
Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետեւանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան: Հայտնում են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդից: 2020 թվականի պատերզամի հետեւանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում եւ Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել եւս 10 թանգարան` 17070 ցուցանմուշներով եւ արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով:
Կարդալ ավելինԶԼՄ-ներ. Նաթանյահուն զգուշացրել է իր նախարարներին՝ կշռադատել պատերազմի մասին ելույթների յուրաքանչյուր բառը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նախարարներին զգուշացնում է պատերազմի մասին հրապարակային ելույթներում կշռադատել յուրաքանչյուր բառը, հայտնում է Times of Israel-ը։ «Յուրաքանչյուր բառ իմաստ ունի, երբ խոսքը վերաբերում է դիվանագիտությանը: Եթե չգիտեք, մի խոսեք»,- հայտարարել է նա կառավարության նիստի ժամանակ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: Իսրայելի վարչապետը ենթադրաբար նկատի ունի գյուղատնտեսության նախարար Ավի Դիխտերի և ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուի վերջին շաբաթների ընթացքում Գազայի հատված Իսրայելի ներխուժման մասին հայտարարությունները։ Դիխտերն ասել էր, որ պատերազմը «Գազայում աղետի» պատճառ է…
Կարդալ ավելին