Երևանի ավագանու «Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել միասնական տոմսային համակարգի մասին:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
- Արդյո՞ք պետք էր վերանայել տրանսպորտի սակագինը 30 տարի անց։
Միանշանակ այո, քանի որ Երևանի տրանսպորտային համակարգը այսօր ներառում է ոչ թե գազելներ և ռաֆեր, այլ գերմանական և չինական արտադրոթյան ավտոբուսներ, տրոլեբուսներ որոնց տեխնիկական սպասարկման համար նախատեսված ծախսերը տրամաբանորեն այլ են և որոնց քանակը շարունակաբար ավելացվում է և արդիականցվում:
- Արդյո՞ք հաճախակի օգտվող մեր քաղաքացիների համար տրանսպորտի գինը դառնում է 300 դրամ։
Իհարկե ոչ՝ օրինակ 8800 դրամանոց փաթեթ գնելու դեպքում մեկ ամսվա ընթացքում օրը 2 անգամ օգտվողների համար մեկ ուղևորության արժեքը դառնում՝ 146 դրամ, իսկ օրը 4 անգամ օգտվողների համար մեկ ուղևորության արժեքը դառնում է՝ 73 դրամ, այսինքն ոչ թե թանկանում է այլ էժանանում:
- Արդյո՞ք այս համակարգը հեշտացնելու է քաղաքում տեղաշարժվելը։
Միանշանակ այո՝ քանզի Ա կետից Բ կետ հասնելու համար, քաղաքացին ստիպված չի լինելու երկար սպասել մեկ տրանսպորտի, այլ ունենալու է ՝հնարավորություն տեղփոխով ավել արագ հասնելու և հավելյալ դրա համար չվճարելու, քանի որ գնված փաթեթը տալիս է 30 օր անսահմանափակ երթևեկելու հնարավորություն: Այս դեպքում լուծվելու է նաև որոշ տրանսպորտային գծերի գերծանրաբեռնվածությունը:
- Արդյո՞ք կան խմբեր որոնց համար դժվար է վճարել մեկ ուղևորության համար 146 դրամ:
Միանշանակ այո և այդ պատճառով էլ Երևանի ավագանին մինչև սեպտեմբեր ձեզ է ներկայացնելու այն բոլոր արտոնյալ խմբերի համար նախտեսված փաթեթը ըստ որի բոլոր այդ թիրախային խմբերը երթևեկելու են անհամեմատ մատչելի գներով կամ անվճար :
- Ադյո՞ք հազվադեպ տրանսպորտից օգտվող քաղաքացիները կամ զբոսաշրջիկները պետք է երևեկեն ավելի թանկ սակագնով:
Մինաշնակ այո՝ այսպիսի պրակտիկա է գործում աշխարհի բոլոր երկրներում և այդ հեվելյալ գումարները հնարավորություն են տալիս արտոնություններ տրամադրել այն մարդկանց համար, որոնց համար այդ 146 դրամը իրոք բեռ է:
Եվ վերջում հավելեմ, տրանսպորտի գինը վերանայվել է ՝ 10 տարի անց քաղաքային հաջորդ իշխանությունների նորից կոլապսի առջև չկանգնեցնելու, այսօր առկա ստվերը վերացնելու և իհարկե տրանսպորտային համակարգի զարգացումը շարունակական դարձնելու նպատակով:
Որոշումը ուժի մեջ է մտնելու Սեպտեմբերի 1-ից արտոնությունների փաթեթի հետ միասին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Երեւանի ավագանին տրանսպորտը թանկացնելու մասին որոշում կայացրեց:
Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝
«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
7 օրվա համար 4800-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: