Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջկառավարական նիստերին, ՀՀ-ն կներկայացնի փոխվարչապետը

Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջկառավարական նիստերին, ՀՀ-ն կներկայացնի փոխվարչապետը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջկառավարական նիստերին, Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Ղրղըզստանի կառավարության մամուլի ծառայությունում։ «Հայաստանը ԱՊՀ եւ ԵԱՏՄ անդամ պետություն է։ Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստերին երկիրը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ մասնակցում է «Մետաքսի ճանապարհ-Թբիլիսի» միջազգային համաժողովին։…

Կարդալ ավելին

Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված. Եղիշե Կիրակոսյան

Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված. Եղիշե Կիրակոսյան

Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Միայն Վագիֆ Խաչատրյանի չէ, այլ նաև մեր մյուս գերեվարվածների` հատկապես նկատի ունեմ 2021 թ. իրականացված դատավարությունների մասով, ասել ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ են և բեմականացված»,– ընդգծեց նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում Բաքվում իրեն առաջադրված մեղադրանքները: Այդ առնչությամբ,…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է էժանանալ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կազմել է 402.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.05 դրամ (նվազել է 1.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 486.03 դրամ (նվազել է 1.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 396-400 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-426 դրամով,…

Կարդալ ավելին

Էրդողանն ասել է, որ Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում այլևս ինքնապաշտպանություն չեն

Էրդողանն ասել է, որ Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում այլևս ինքնապաշտպանություն չեն

Գազայի հատվածում իսրայելական ռազմական հարձակումները վաղուց դադարել են ինքնապաշտպանական լինելուց և վերածվել են ջարդերի։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Գազայի վրա հարձակումները վաղուց արդեն վերածվել են ինքնապաշտպանությունից դեպի բացահայտ դաժանություն, ջարդ ու բարբարոսություն: Նրանք, ովքեր խոսում են մարդու իրավունքների և ազատությունների մասին, արդեն 19 օր անտեսում են Գազայի ճնշված բնակչության կյանքի իրավունքը»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է արեւմտյան երկրներին Իսրայելին անվերապահ աջակցության պատճառով միջազգային իրավունքը…

Կարդալ ավելին

Բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել ադբեջանական ագրեսիայի իրական փաստերն աշխարհին ներակայցնելու համար. Թաթոյան

Բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել ադբեջանական ագրեսիայի իրական փաստերն աշխարհին ներակայցնելու համար. Թաթոյան

ՀՀ Նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը լրագրող Լինդսի Սնելլին է ներկայացրել սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին: «Հերթական հարցազրույց միջազգային մեդիային. այս անգամ լրագրող Լինդսի Սնելլի հետ խոսել եմ հայկական ինքնության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, հանցանքների մասին: Ներկայացրել եմ մեր արձանագրած փաստերը, մասնավորապես` սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին: Հավաքած փաստերով պետք է ստեղծել Հայաստանի…

Կարդալ ավելին

Բայդենը հրեական և մահմեդական համայնքների պաշտպանության համար Կոնգրեսից 200 միլիոն դոլար է խնդրել

Բայդենը հրեական և մահմեդական համայնքների պաշտպանության համար Կոնգրեսից 200 միլիոն դոլար է խնդրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է Միացյալ Նահանգների հրեական և մահմեդական համայնքների պաշտպանության համար շտապ 200 միլիոն դոլար հատկացնել: Հյուսիսային Ամերիկայի հրեական դաշնությունների (JFNA) ղեկավարությունը ողջունել է Բայդենի նախաձեռնությունը և ասել, որ անվտանգության միջոցների ուժեղացումը Մերձավոր Արևելքի հակամարտության համատեքստում անհրաժեշտ է, գրում է VВести Изариля-ն։ «Ցավոք սրտի, մենք մեր սեփական փորձից գիտենք, որ Իսրայելի վրա յուրաքանչյուր ահաբեկչություն հակասեմականների համար բռնություն գործադրելու խթան է դառնում», – նշել է JFNA-ն:        

Կարդալ ավելին

Եթե չկա Լաչին, չկա Արցախ, Նոյեմբերի 9-ի փաստաթղթի նշույլը չկա, ինչի՞ միջանցքի հարց կա, ինչի՞ դիմաց. Վարդան Օսկանյան

Եթե չկա Լաչին, չկա Արցախ, Նոյեմբերի 9-ի փաստաթղթի նշույլը չկա, ինչի՞ միջանցքի հարց կա, ինչի՞ դիմաց. Վարդան Օսկանյան

Այսօր օրակարգում կա անկլավների խնդիր, միջանցքի խնդիր,  կա Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիր, տարածաշրջանային խնդիրներ՝  «3+3», կա գլոբալ խնդիր՝ հարց է դրվել Հայաստանի թեքումը մի ուղղությունից մյուս ուղղության: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Հայաստանի մարտահրավերներին եւ իշխանության վարած քաղաքականությանը: «Արցախյան հարցը շատ ավելի պարզ էր, կար հարցի կարգավորման նախագիծ, կար Մադրիդյան փաստաթուղթ, կար հստակ ճանապարհային քարտեզ հարցի կարգավորման, կար միջազգային հանրության միանշանակ աջակցությունը, կար Մինսկի խումբ, այդ բոլորը…

Կարդալ ավելին

Մեծ աշխատանքներին ընդառաջ , որը շարունակական է լինելու. ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱ

Մեծ աշխատանքներին ընդառաջ , որը շարունակական է լինելու. ԼՅՈՒԴՄԻԼԱ  ՊԵՏՐՈՎԱ

Հոկտեմբերի  29-ին տեղի կունենան  ասորաբնակ երկու համայնքներում ՏԻՄ ղեկավարի ընտրություններ:Վերին Դվինիում հանդիպեցինք գործող համայնքապետ և ինքնաառաջադրված թեկնածու` ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱՅԻ հետ:   Ինչպես մենք  նախկինում անդրադարձել էինք   Վերին Դվին համայնքը    հայտնի է, որպես  Ասորի Դվին անվանմամբ, որը  հիմանդրվել է շուրջ երկու հարյուր տարի առաջ և այդ երկար ու ձիգ դարերի ընթացքում պահվել ու պահպանվել է ազգային մշակույթն ու մայրենի լեզուն: Անկախության տարիներից հետո Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին լայն հնարավորություներ տրվեց նորովի մոտենալ իրենց ազգային արմատներին: Համայնքը…

Կարդալ ավելին

Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր է. POLITICO

Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր է. POLITICO

Ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են այն պնդումները, թե Հայաստանի հետ նոր հակամարտություն է սպասվում՝ հերքելով այն ենթադրությունները, որ Բաքուն կարող է ուժ կիրառել հարևան երկրի ներսում ռազմավարական կարևոր տրանսպորտային միջանցքը գրավելու համար՝ փոխարենը պնդելով, որ շուտով կարող է կնքվել կայուն խաղաղության պայմանագիր, գրում է եվրոպական POLITICO պորտալը։ «Երեքշաբթի իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «կարճ ժամկետներում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություններ կան»։ Առաջարկվող համաձայնագիրը…

Կարդալ ավելին

Հորդանանի թագավոր. Գազայում պատերազմի շարունակությունը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի պայթյունի

Հորդանանի թագավոր. Գազայում պատերազմի շարունակությունը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի պայթյունի

Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտը հրատապ անհրաժեշտություն է, հակառակ դեպքում կարող է «պայթյուն» լինել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդուլլահը՝ Ամմանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։ Նա հայտարարել է, որ համաշխարհային տերությունները պետք է ճնշեն Իսրայելին, որպեսզի դադարեցնի Գազայի հատվածի անողոք ռմբակոծումը և 2,3 միլիոն պաղեստինցիների խիտ բնակեցված անկլավի շրջափակումը: Մակրոնը, ով Ամման է ժամանել երեքշաբթի Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ բանակցություններից հետո, Աբդուլլահի հետ քննարկել է հակամարտությունը…

Կարդալ ավելին
1 112 113 114 115 116 304