Մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները. ՊԲ

Մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները. ՊԲ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:        

Կարդալ ավելին

Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր

Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր

Հենց ռմբակոծումները սկսվեցին, կանանց ու երեխաներին գյուղից տարհանեցին ու տարան ռուս խաղաղապահների պոստերը, «Ազատությանը» պատմում է Մեծ Շեն գյուղի բուժքույր Սևան Մանջիկյանը։ Մանջիկյանն ամուսնու հետ մնացել է գյուղում։ Ասում է՝ մնացել են, որ եթե վիրավորներ լինեն, վիրավորներին օգնեն։ Նրա փոխանցմամբ, կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները սկսել են կրակել խաղաղապահների մեքենաների վրա։ «Երևի ժամը 7-ի կողմերն էր, ուզում էին երեխաներին ու կանանց տանեն Հին Շեն, էդտեղից էլ ոնց…

Կարդալ ավելին

Սպասում ենք, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ կատարի մնացած խոստումները. Էրդողան

Սպասում ենք, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ  կատարի մնացած խոստումները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախում Ադրբեձանի սկսած լայնածավալ հարձմանը աջակցություն է հայտնել։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ղարաբաղը բոլորի կողմից ճանաչվել է Ադրբեջանի հող եւ որեւէ կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել։ Նա պնդել է, թե Թուրքիան աջակցում է Ադրբեջանի գործողությունները սեփական երկրի տարածքի պաշտպանության հետ կապված։ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան սպասում է, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ կատարի մնացած խոստումները։        

Կարդալ ավելին

Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան

Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է. Աբրահամյան

Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են: Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում: Սակայն այս կռիվը պետք է արագ կանգնեցնել, որովհետև այն իր հետ մեծ ցավ ու տառապանք է բերում Արցախում ապրող…

Կարդալ ավելին

Այ պահին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը ՀՅԴ գրասենյակում խորհրդակցության են

Այ պահին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը ՀՅԴ գրասենյակում խորհրդակցության են

Այ պահին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը ՀՅԴ գրասենյակում խորհրդակցության են: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ չցանկանալով հստակեցնել, թե որ ուժերի մասին է խոսքը: «Խորհրդակցությունից հետո քաղաքական ուժերն իրենք հանդես կգան հայտարարությամբ, կամ կկիսեն իրենց տպավորությունները, եւ առաջարկների մասին ավելի մանրամասն կխոսեն: Կան քայլերի ու առաջարկների մասին հստակ պատկերացումներ, որոնք հիմա քննարկվում են»,-ասաց նա:        

Կարդալ ավելին

Հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության հետևելու է համաչափ և իրավաչափ քրեաիրավական գնահատական. ՔԿ

Հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության հետևելու է համաչափ և իրավաչափ քրեաիրավական գնահատական. ՔԿ

Սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային ակցիաների ընթացքում հնչել են հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, բռնություններ իրականացնելու կամ այդպիսիք արդարացնելու հրապարակային կոչեր, ինչպես նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից Կառավարության շենքի դիմաց իրականացվել են զանգվածային անկարգություններին բնորոշ գործողություններ՝ անտեսելով հավաքի մասնակիցների անվտանգությունը և հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների՝ նման գործողություններից զերծ մնալու օրինական պահանջները։ ՔԿ-ից  հայտնում են, որ արձանագրված մի քանի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են համապատասխան քրեական վարույթներ, կան հանցավոր…

Կարդալ ավելին

Որոշակի խմբեր ցանկանում են «թունավորել» թուրք-ամերիկյան հարաբերությունները. Էրդողան

Որոշակի խմբեր ցանկանում են «թունավորել» թուրք-ամերիկյան հարաբերությունները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կան խմբեր, որոնք ցանկանում են «թունավորել» թուրք-ամերիկյան հարաբերությունները, Անկարան դրանց առջեւ պատնեշ կդնի, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավարող կենտրոնի (TASC) կազմակերպած ընթրիքի ժամանակ, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցության շրջանակում։ «Սեփական ինքնատիպությունը պահպանելով այստեղ՝ դուք (ԱՄՆ-ում ապրող թուրքերը) կամուրջ եք նետում մարդկանց միջեւ՝ ամերիկացիներին ծանոթացնելով մեր մշակույթին։ Դեպի հաղթանակ ճանապարհն անցնում է միասնության, համերաշխության միջով։ Կան շահերի խմբեր, որոնք ցանկանում են…

Կարդալ ավելին

Հայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ

Հայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ, ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների գործերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը բազմաթիվ հայեր էին ապրում Ադրբեջանական ԽՍՀ քաղաքներում։ «Մինչեւ հակամարտության սկսվելը հայ բնակչությունն ապրում էր Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում Ղարաբաղում, հարմարավետ պայմաններում, հեղինակություն ուներ հասարակությունում»,- ասել է Նագիեւը՝ ելույթ ունենալով «Անհետ կորածների ճակատագրի պարզմանն ուղղված ազգային ու գլոբալ ջանքերի ուժեղացումը» կոնֆերանսում։ Թե ինչ պատճառով է հայ բնակչությունը հեռացել Ադրբեջանից՝…

Կարդալ ավելին

Հայկ Մարությանը հրապարակել է իր կուսակցության ավագանու նորընտիր անդամների ցուցակը

Հայկ Մարությանը հրապարակել է իր կուսակցության ավագանու նորընտիր անդամների ցուցակը

Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրապարակել է իր կուսակցության նորընտիր անդամների ցուցակը: «Սիրելի երեւանցիներ, վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Իսկ մնացածի մասին՝ տեսանյութում։ Այն, ինչի մասին հայտարարում եմ, հաստատվել է ԱԱԿ մեր նորընտիր ֆրակցիայի նիստում՝ միաձայն քվեարկությամբ։ Հայկ Մարության Հայկ Գրիգորյան Իզաբելլա Աբգարյան Գրիգորի Երիցյան Քրիստինա Վարդանյան Պեդրո Զարոկյան Իոսիֆ Կուբատյան Սամվել Մելիքյան Արաքսի Դիլանյան Արամ Թորոսյան Ռոբերտ Ծովյան Նարինե Արամյան Տիգրան Պետրոսյան Արամ…

Կարդալ ավելին

Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հետ. քննարկվել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր

Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հետ. քննարկվել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ի շարունակություն երկու նախարարների՝ օգոստոսի վերջին կայացած հեռախոսազանգի՝ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնեն առավել մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված առաջնահերթությունների վրա: Այս համատեքստում ընդգծվել է առավել հավակնոտ քաղաքական օրակարգի ձևավորման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:…

Կարդալ ավելին
1 134 135 136 137 138 304