Իրանը հերքում է հութիների վրա ճնշում գործադրելու Չինաստանի խնդրանքի մասին տեղեկությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին հերքել է այն տեղեկությունը, թե Պեկինը Թեհրանին խնդրել է կանգնեցնել Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) հարձակումները Կարմիր ծովում։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Լրագրողները պետք է դիմեն արժանահավատ պաշտոնական աղբյուրներին։ Այդ տեղեկությունը որեւէ հիմք չունի, եւ ես չգիտեմ այդ տեղեկության աղբյուրը, եւ թե որտեղից է այն վերցվել»,- ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ ի պատասխան թղթակցի հարցի։

Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Չինաստանը դիմել է Իրանին՝ խնդրելով օգնել դադարեցնել իր կողմից աջակցվող «Անսար Ալլահ» շարժման գրոհները Կարմիր ծովում։ Գործակալության տեղեկացմամբ՝ Չինաստանը եւ Իրանը վերջերս մի քանի հանդիպումներ են անցկացրել Պեկինում եւ Թեհրանում՝ քննարկելով առեւտուրը եւ հարձակումները Կարմիր ծովում։

Spread the love