ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 29-ին, կազմել է 403.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.92 դրամ (նվազել է 1.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 513.08 դրամ (նվազել է 0.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.51 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406-407.50 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 429-435 դրամով, վաճառվում է 441-446 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.19-4.49 դրամով, վաճառվում է 4.59-4.75 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 403 դրամով, վաճառվում՝ 406.50 դրամով:
Եվրոն գնվում է 438-439 դրամով, վաճառվում է 443 դրամով:
Ռուբլին գնվում է 4.43 դրամով, վաճառվում է 4.50-4.52 դրամով: