Մենք պետք է այնպիսի բանակ ձեւավորենք, որն անվտանգություն կերաշխավորի եւ իր հզորությամբ կամրապնդի մեր երկրի սահմանների ամբողջ անվտանգությունը: Այս մասին հետ զրույցում ասաց Հ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Բոլոր երկրների անվտանգության երաշխավորները բանակներն են, մեր բանակն անցավ փորձությունների միջով եւ այսօր պետք է ջանք ու եռանդ չխնայենք, թե պաշտպանության նախարարության, թե զինված ուժերի գլխավոր շտաբի բոլոր զինծառայողները, որպեսզի մենք ունենանք այնպիսի բանակ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոն մենք գանք հպարտությամբ, հարգենք մենր զոհված ընկերների, եղբայրների, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն մեր հայրենիքի: Մենք պետք է այնպիսի բանակ ձեւավորենք, որն անվտանգություն կերաշխավորի եւ իր հզորությամբ կամրապնդի մեր երկրի սահմանների ամբողջ անվտանգությունը»,- ասել է նա:
Հարցին, թե ինչ է արվում բանակի մեջքն ուղղելու համար, փոխնախարան ասաց, որ իրականացնում են բոլոր գործողությունները, որ բանակն ուղղի իր մեջքը եւ դառնա մեր երկրի անվտանգության երաշխավորը:
Հարցին, թե ինչու է անհրաժեշտ հայկական բանակի զինծառայողներին հանդերձավորել ՆԱՏՕ-ի չափանիշներով, նա ասաց, որ բանակի հետ կապված մասնագետներն անում են ամեն ինչ, որ կրթված ու մարտունակ բանակ ունենալու համար, այդ ամեն ինչի մեջ ներառվում է նաեւ համազգեստը, եւ դա արվում է, որ զինծառայողն իրեն զգա տաք ու ապահով: