Պուտինն ու Լուկաշենկոն տեսակապով մասնակցել են Անտարկտիդայում նոր ձմեռային համալիրի գործարկմանը

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն տեսակապով մասնակցել են Անտարկտիդայում «Վոստոկ» ձմեռային նոր համալիրի գործարկման արարողությանը, հայտնում է РИА Новости-ն։

Գործակալության տվյալներով, այսօր Ռուսաստանի Դաշնությունն ունի ամենամեծ ներկայացուցչությունը Անտարկտիդայում՝ 10 կայան, որոնցից հինգը՝ շուրջտարյա, իսկ մնացած հինգը՝ սեզոնային։

«Վոստոկը» միակ կայանն է, որը գտնվում է մայրցամաքի կենտրոնում և Երկրի հարավային գեոմագնիսական բևեռի մոտ։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Արկտիկան հսկայական տնտեսական հնարավորություններ ունեցող տարածաշրջան է։

Ըստ նրա, Ռուսաստանի Դաշնության արկտիկական գոտին առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման, այնպես էլ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից։

Spread the love